From Wikipedia, the free encyclopedia
A’Studio[1] (նաև Ա-Ստուդիո[2]), խորհրդային, ղազախական և ռուսական երաժշտական փոփ-խումբ։
Խմբի կազմը բազմիցս փոխվել է։ Խումբն ստեղծել է օպերային երգիչ Երմեկ Սերկեբաևի որդին՝ Բայգալի Սերկեբաևը։ 1987 թվականից խումբը նվագակցել է Ռոզա Ռիմբաևը[1]։ Ներկայումս խմբում կա հինգ անդամ՝ Բայգալի Սերկեբաևը, Վլադիմիր Միլկոշիչը, Քեթա Թոփուրիան (մենակատար), Եվգենի Դալսկին (հարվածային գործիքներ) և Սերգեյ Կումինը (կիթառահար)։
Խմբի ստեղծման պահից անվանվել է «Ալմա-Աթա», այնուհետև՝ «Ալմա-Աթա-ստուդիո», բայց Ալլա Պուգաչովայի «Երգի թատրոն»-ի խմբում ներկայանալուց հետո կրճատվել է՝ դառնալով «Ա-Ստուդիո», հետագայում՝ «Ա’Ստուդիո»։
Մինչև 2000 թվականը խմբի վոկալիստն ու դեմքը եղել է Բատիրհան Շուկենովը, այդ ժամանակաշրջանի առավել հայտնի երգեր են՝ «Солдат любви», «Джулия», «Нелюбимая»։ Դրանից հետո խմբի հիմնական վոկալիստները դարձել են աղջիկներ․ սկզբում՝ Պոլինա Գրիֆիսը, հիմա՝ Քեթա Թոփուրիան։ Խումբը բազմիցս համագործակցել է ղազախ կոմպոզիտոր Երկեշ Շակեևի հետ, «Ա’Ստուդիո»-ի հիթերի մեծ մասը նրա երգերն են՝ «Нелюбимая»՝ համանուն ալբոմից (1996), «Бегу к тебе» և «Душа»՝ «905» ալբոմից (2007), «Fashion Girl»՝ «Волны» ալբոմից (2010)։
2000 թվականին խումբը լքել է Բատիրխան Շուկենովը (մահացել է 2010 թվականին ինֆարկտից)[3]։
2006 թվականի օգոստոսի 2-ին կոմպոզիտոր, կիթառահար և մենակատար Բագլան Սադվակասովը, որը 17 տարի եղել է խմբի կազմում, մահացել է ավտովթարից Մոսկվայում[4]։
2007 թվականի նոյեմբերին՝ «Ա’Ստուդիո» խմբի 20-ամյակի առթիվ, Մոսկվայի Կրեմլի պալատում կայացել է խմբի հոբելյանական սոլո համերգը[2]։ Մեկ այլ հոբելյանական համերգ կայացել է 2012 թվականին Կրեմլում՝ խմբի 25-ամյակի առթիվ[1]։
2017 թվականի օգոստոսի 15-29-ը խումբն Աստանայում անցկացրել է «Powered by Music» 14 համերգների և ներկայացումների շարք, որոնք նվիրված էին խմբի 30-ամյակին։ Նույն տարում՝ ավելի ուշ, խումբը հոբելյանական համերգներ է իրականացրել, ի պատիվ 30-ամյակի, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում[1]։
Ժամանակաշրջան | Անձնակազմ | |||||
---|---|---|---|---|---|---|
Վոկալ | Ստեղնաշարային | Բաս-կիթառ | Կիթառ | Սաքսոֆոն | Հարվածային | |
1987 - 1989 | Նաջիբ Վիլդանով, Բատիրխան Շուկենով | Բայգալի Սերկեբաև | Վլադիմիր Միկլոշիչ | Բուլատ Սիզդիկով | Բատիրխան Շուկենով | Սագնայ Աբդուլին |
1989 - 1990 | Բատիրխան Շուկենով | Բագլան Սադվակասով | ||||
1990 - 2000 | ||||||
2000 - 2005 | Պոլինա Գրիֆֆիս | |||||
2005 - 2006 | Քեթա Թոփուրիա | |||||
2006 - 2007 | Թամերլան Սադվակասով | |||||
2007 - 2012 | Ֆյոդոր Դոսումով | |||||
2012 - ներկա | Սերգեյ Կումին | Եվգենի Դալսկի |
Տարի | Անվանում | Հիթ-շքերթներ[5] | ||
---|---|---|---|---|
RUS | Moscow Airplay | Տարեկան հանրագումար | ||
2004 | «Ночь-подруга» | 2 | - | 29[6] |
2005 | «Улетаю» | 2 | 3 | 1[7] |
«2 Половинки» | 46 | - | - | |
2006 | «Ещё люблю» | 1 | 1 | 30[8] |
2007 | «Бегу к тебе» | 18 | 33 | 76[8] |
«Ангел» | 11 | 33 | 87[8] | |
2008 | «Душа» | 32 | 32 | - |
«Сердцем к сердцу» (feat. Отпетые Мошенники)[9] | 24 | 34 | 95[10] | |
2009 | «Так же как все» | 5 | 18 | 10[11] |
2010 | «Это война» | 175 | - | - |
«Fashion Girl» | 23 | 21 | - | |
Radio & YouTube | Top Radio | YouTube | ||
2012 | «Просто прощай»[12] | - | 102 | - |
2013 | «Папа, мама»[13] | 242 | 5 | 285 |
2015 | «Вот она любовь»[14] | 49 | 40 | - |
2017 | «Только с тобой»[15] | 42 | 37 | 55 |
2018 | «Тик-так»[16] | 47 | 36 | 14 |
«Прощай» (feat. The Jigits)[17] | 115 | 55 | - | |
«-» երգը բացակայում է հիթ-շքերթում
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
1989 | «Джулия» | Ալեքսեյ Բերկովիչ | «A’Studio» |
1991 | «Белая река» | «Джулия» | |
1993 | «Солдат любви» | «Солдат любви» | |
1995 | «Эти тёплые летние дни» | ||
1996 | «Нелюбимая» | «Нелюбимая» | |
1998 | «Грешная страсть» | Միխայիլ Խլեբոռոդով | «Грешная страсть» |
«Снег в пустыне» | Անատոլի Բերսենև | ||
2000 | «Виртуальная любовь» | Սերգեյ Բաժենով | |
2001 | «Такие дела» | Գլեբ Օռլով | «Такие дела» |
«SOS» | Օլեգ Գուսև | ||
2002 | «Помни это» | ||
2004 | «Ночь-подруга» | Օլեգ Գուսև | «Улетаю» |
2005 | «Ты» | ||
«Улетаю» | Ռեզո Գիգինեիշվիլի | ||
2006 | «Ещё люблю» | Գլեբ Օռլով | «905» |
2007 | «Бегу к тебе» | Եվգենի Կուրիցին | |
«Ангел» | Ալեքսանդր Իգուդին | ||
2008 | «Мой Казахстан» (ղազախ հայտնի էստրադային երգիչների հետ) |
||
«Сердцем к сердцу» (feat. Отпетые Мошенники խմբի հետ) |
Բախոդիր Յուլդաշև | «Волны» | |
2009 | «Так же как все» | ||
2010 | «Утренняя гимнастика (Будем жить)» (feat. Леонид Руденко) |
Ալեքսանդր Բուտակով | |
«Fashion Girl» | Գերման Գլինսկի | «Волны» | |
2012 | «Просто прощай» | Ալան Բադոև | |
2013 | «Раз и навсегда» (3XL Pro-ի հետ) |
Գրիգորի Սկոմոռովսկի | |
«Папа, мама» (Իգոր Կրուտոյի հետ) |
Օլեգ Գուսև | ||
2014 | «The only thing» (Թոմաս Նեվերգրինի հետ) |
||
2015 | «Вот она любовь» | ||
2016 | «Далеко» (Centr-ի հետ) |
Ալեքսեյ Գոլուբև | |
2017 | «Только с тобой» | Եվգենի Կուրիցին | |
2018 | «Тик-так» | Վյաչեսլավ Կուլաև | |
«Прощай» (The Jigits-ի հետ) |
Բայգալի Սերկեբաև, Ալիշեր Եգեմբերդիև | ||
2019 | «Хамелеоны» | Միքել Դիաս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.