Աֆրիկայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկայի պատմությունը սկսվում է նախապատմական ժամանակներից՝ Արևելյան Աֆրիկայում Homo sapiens տեսակի առաջացմամբ։ Գյուղատնտեսության մասին առաջին վկայությունները թվագրվում են մ. թ. ա. 16-րդ հազարամյակով, մետալուրգիան առաջացել է մայրցամաքում մ. թ. ա. մոտ 4-րդ հազարամյակում[1]։ Պատմական դարաշրջանի առաջին քաղաքակրթությունները զարգացել են Հին Եգիպտոսում, այնուհետև Նուբիայում, Մաղրիբում և Աֆրիկյան եղջյուրում։ Միջնադարում իսլամը տարածվեց այս տարածաշրջանում։ Սահարայից հարավ իսլամական մշակույթի հիմնական կենտրոնը Տոմբուկտուն էր։ Նախագաղութային դարաշրջանի նշանակալի քաղաքակրթական կազմավորումների թվում են Նոկը, Մալիի կայսրությունը, Աշանտի կայսրությունը, Մապունգուբվեի պետությունները, Սինի, Սալումի, Բաոլի, Զիմբաբվեի, Կոնգոի պետությունները, հին Կարթագենը, Նումիդիան, Մավերետանիան, Աքսումական թագավորությունը, Աջուրան, Ադալը։
Հազարամյակի Աֆրիկան ստրուկների մատակարար էր սկզբում՝ արաբների, իսկ հետո՝ եվրոպացիների համար։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ Աֆրիկայի գաղութացումը եվրոպական մեծ տերությունների կողմից։ XX դարի երկրորդ կեսին տեղի ունեցավ ապագաղութայնացման գործընթաց։
Աֆրիկայի՝ հատկապես Սահարայի հարավային շրջանի պատմության ուսումնասիրությունը դժվար խնդիր է գրավոր աղբյուրների բացակայության պատճառով, և, հետևաբար, հաճախ անհրաժեշտ է ապավինել բանավոր թարգմանություններին, պատմական լեզվաբանությանը, հնագիտությանը և գենետիկային։