Աֆրիկա
մայրցամաք / From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո, ներառյալ հարակից կղզիները, այն ծածկում է Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը[1]։ 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ[2][3], տարիքի մեդիանը 2012 թվականին կազմել է 19,7, երբ աշխարհի բնակչության մեդիանը 30,4 է[4]։ Չնայած հարուստ բնական ռեսուրսների առկայությանը, Աֆրիկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով վերջինն է աշխարհում, մասամբ պատճառը եղել է Աֆրիկայի երկարամյա գաղութացումը Եվրոպայի կողմից և Սառը պատերազմը[5][6][7][8][9]։ Չնայած հարստության ցածր մակարդակի, վերջին տնտեսական աճը և երիտասարդ բնակչության առկայությունը դարձնում են Աֆրիկան հետաքրքիր տնտեսական գոտի համաշխարհային շուկայում։
Մայրցամաքը շրջապատված է Միջերկրական ծովով հյուսիսից, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով հյուսիս արևելքից, Հնկական օվկիանոսով հարավ արևելքից և Ատլանտյան օվկիանոսով արևմուտքից։ Մայրցամաքը ներառում է Մադագասկարը և տարբեր կղզեխմբեր։ Այն ներառում է 54 ամբողջությամբ ճանաչված անկախ պետություն, ութ տարածք և երկու դե ֆակտո կիսով չափ ճանաչված պետություն։ Ալժիրը տարածքով Աֆրիկայի ամենամեծ պետությունն է, իսկ Նիգերիան՝ բնակչությամբ։ Աֆրիկյան երկրները հիմնել են Աֆրիկյան միությունը, որի գլխամասը գտնվում է Ադիս Աբեբայում։
Աֆրիկայով է անցնում հասարակածը և զրոյական միջօրեականի ընտրությունը՝ դարձնելով միակ մայրցամաքն աշխարհում, որը գնտվում է կողմնացույցի բոլոր ուղղություններում։ Միակ մայրցամաքն է, որն սկսվում է հյուսիսային չափավոր կլիմայից մինչև հարավային կլիմայական գոտիներ[10]։ Մայրցամաքի հյուսիսային հատվածի երկրների բնակչությունը կազմում է մեծամասնություն։ Մայրցամաքի մեծ մասը ծածկում են արևադարձային հատվածները, բացառությամբ Արևմտյան Սահարայի, Ալժիրի, Լիվիայի և Եգիպտոսի մեծ մասի, Մավրիտանիայի հյուսիսի, Մարոկկոյի, Սեուտայի, Մելիլյայի և Թունիսի մեծ հատվածի։
Աֆրիկան հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Մայրցամաքում բնակվում են ամենամեծ թվով մեգաֆաունայի ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ Աֆրիկայում կան մեծ թվով բնապահպանական խնդիրներ, այդ թվում անապատացումը, ցամաքացումը, անտառային տարածքների քչացումը և ջրասակավության խնդիրներ։ Սպասվում է, որ կենդանական աշխարհը մեծապես կտուժի կլիմայական փոփոխությունների արդյունքում[11][12]։
Աֆրիկայի պատմությունը երկար է, բազմազան և հաճախ թերագնահատված միջազգային պատմագիտության կողմից[13]։ Աֆրիկան, մասնավորապես Արևելյան Աֆրիկան լայնորեն համարվում է մարդու և Հիմինիդի ծննդավայր։ Ամենավաղ հոմինիդները և նրանց նախնիները ապրել են մոտ 7 միլիոն տարի առաջ, ներառյալ Սահելանտրոպը, Աֆրիկյան Ավստրալոպիտեկուսը, Աֆարյան Ավստրալոպիտեկուսը, Հոմո Էրեկտուսը, Հոմո հաբիլիսը և Հոմո էրգաստերը։ Վաղ ժամանակների Մարդ բանականի (ժամանակակից մարդ) մնացորդներ հայտնաբերվել են Եթովպիայում, Հարավային Աֆրիկայում և Մարոկկոյում, որնց տարիքը համապատասխանաբար 200,000, 259,000, և 300,000 տարկեան է և համարվում է, որ Հոմո Սապիենսը առաջացել է Աֆրիկայում մոտ 350,000–260,000 տարի առաջ[14][15][16][17][18]։ Չնայած մայրցամաքը ամենաերկար բնակեցվածն է, այն նաև համարվում է ամենաշատ գենետիկ խառնուրդներ ունեցող մայրցամաքն աշխարհում[19][20][21]։
Վաղ մարդկության քաղաքակրությունները, ինչպիսիք էին Հին Եգիպտոսը և Կարթագենը զարգացել են Հյուսիսային Աֆրիկայում։ Երկարամյա և բազմազան քաղաքակրությունից, միգրացիայից և առևտրից հետո Աֆրիկա ժամանեցին տարբեր ազգեր և քաղաքակրթություններ։ Վերջին 400 տարում աճեց եվրոպացիների ազդեցությունը մայրցամաքում։ Սկսած 16-րդ դարից զարգացավ առևտուրը, ներառյալ ստրկավաճառությունը, որը ստեղծեց մեծ Աֆրիկյան սփյուռ Ամերիկայում։ 19-րդ դարի վերջին եվրոպական երկրները գաղութացրեցին գրեթե ամբողջ Աֆրիկան՝ ծախսելով պաշարները և աշխատացնելով տեղի բնակչությանը։ Ներկայիս պետությունների մեծ մասն առաջացավ 20-րդ դարի ապագաղութականացման շնորհիվ։