Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (դարի՝ جمهوری اسلامی افغانستان, փուշթու՝ د افغانستان اسلامي جمهوریت), պետություն, որը գոյություն է ունեցել 2004 թվականի հունվարի 26-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը։ Բնակչությունը (2019 թվականի մարդահամար[1]) 32,226 միլիոն մարդ էր, տարածքը՝ 652,864 կմ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն | |||||
| |||||
Երկիր | Աֆղանստան | ||||
Հիմնադրված է | հունվարի 26, 2004 թ. | ||||
Մակերես | 652 864 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | Փաշտու | ||||
Բնակչություն | 39 905 102 մարդ (2021) | ||||
|
Մայրաքաղաքը Քաբուլն էր։ Պետական լեզուները՝ դարին և փուշթուն։
Ունիտար պետություն, նախագահական հանրապետություն։ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին նախագահի պաշտոնը զբաղեցրել է Աշրաֆ Հանի Ահմադզայը, որը հրաժարական է տվել 2021 թվականի օգոստոսի 15-ին։ Օգոստոսի 17-ին պետության ղեկավարի պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Ամրուլա Սալեհը[2]։
Արևմուտքում սահմանակից է Իրանին, հարավում և արևելքում՝ Պակիստանին, հյուսիսում՝ Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, երկրի ամենաարևելյան մասում՝ ՉԺՀ-ին, արևելքում՝ Հնդկաստանին (ավելի ճիշտ՝ Հնդկաստանի, ՉԺՀ-ի և Պակիստանի կողմից վիճարկվող Քաշմիրի տարածքին)։
2021 թվականի օգոստոսի 15-ին «Թալիբան» ահաբեկչական իսլամիստական շարժումը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի տարածքը՝ փաստացի վերացնելով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։