From Wikipedia, the free encyclopedia
Ացո Կարամանով (մակեդոներեն՝ Ацо Караманов, 31 հունվարի, 1927, Ռադովիշ - 7 հոկտեմբերի, 1944), մակեդոնացի բանաստեղծ, պարտիզան։
Ացո Կարամանով մակեդոներեն՝ Ацо Караманов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1927[1] |
Ծննդավայր | Ռադովիշ, Radoviš Municipality, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1944 (17 տարեկան) |
Վախճանի վայր | Berovo, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հարավսլավիա |
Ացո Կարամանովը ծնվել է 1927 թվականի հունվարի 31-ին Հարավսլավիայի Ռադովիշ քաղաքում (ներկայում՝ Մակեդոնիայում)։ Եղել է Վասիլ և Սոֆյա Կարամանովների ընտանիքի ավագ զավակը[2]։ Երբ նա եղել է երեք տարեկան, ընտանիքը հոր աշխատանքի պատճառով տեղափոխվել է Բելգրադ։ Ուսման վաղ տարիներից հետաքրքրություն է ցուցաբերել քնարերգության նկատմամբ։ Բանաստեղծություններ գրել սկսել է 9 տարեկան հասակում։ Սմեդերևոյում սովորել է միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ 1937 թվականին ընդունվել է Սկոպյեի առաջին արական միջնակարգ դպրոց, որտեղ կրթություն է ստացել սերբերենով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երկիրն ընկնում է Բուլղարիայի տիրապետության տակ, ուսումը շարունակել է բուլղարերեն։ Կարդացել և թարգմանել է բուլղարացի բանաստեղծների ստեղծագործություններից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ացո Կարամանովը կռվել է ֆաշիստների դեմ։ 1944 թվականի մայիսից ապրել է Ռադովիշ քաղաքում։ 1944 թվականի սեպտեմբերից կռվել է Մակեդոնական տասներեքերորդ բրիգադի կազմում[3]։ Ծանր վիրավորվել է հետախուզության ժամանակ Սմոյմիրովո գյուղում։ Մահացել է 1944 թվականի հոկտեմբերի 7-ին Բերովոյում[4]։
Ապրելով ընդամենը 17 տարի՝ Ացո Կարամանովը թողել է բանաստեղծություններ, որոնք անցած պատերազմի վկաներն են։ Նա համարվում է ժամանակակից մակեդոնական գրականության հիմնադիրներից մեկը։
Իր կարճ կյանքի ընթացքում Ացո Կարամանովը հասցրել է հրատարակել իր բանաստեղծությունների ժողովածուները։ Նա հեղինակել է շուրջ 280 չափածո ստեղծագործություններ, օրագրեր, նոթագրություններ, օրագրային գրառումներ, ծաղրանկարներ[5]։
Կարամանովի ստեղծագործությունը բաժանվում է հինգ շրջանի՝ առաջին փորձեր, վաղ ստեղծագործություն, 1942 թվականին ստեղծված երգերի տեքստեր, 1943 թվականի բանաստեղծություններ և վերջին շրջան։
Ներկայում հայտնի են Ացո Կարամանովի հետևյալ աշխատանքները՝
Ռադովիշ քաղաքում ամեն տարի անցկացվում է Ացո Կարամանովի հիշատակին նվիրված պոեզիայի փառատոն՝ Կարամանովյան բանաստեղծական հանդիպումներ[6], որին մասնակցում են բանաստեղծներ բալկանյան բոլոր երկրներից։
Ացո Կարամանովի անունն են կրում փողոց Սկոպյեում, մշակույթի կենտրոն Ռադովիշում և «Ացո Կարամանով» ժողովրդական երաժշտական անսամբլը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.