From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Դվինա[1] (բելառուս․՝ Заходняя Дзвіна, Լատվիայում՝ Դաուգավա, լատիշ․՝ Daugava, լատգ․՝ Daugova, լիվ.՝ Väinäjoki, Väinajõgi, Väina, Viina, Veena, Vēna, Vina, Duna[2]), գետ Ռուսաստանում, Բելառուսում և Լատվիայում (վերջինիս սահմաններում՝ Դաուգավա)։ Երկարությունը 1020 կմ է, ավազանը՝ 87900 կմ2։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրությունից և թափվում Ռիգայի ծոցը։ Ունի զառիթափ ափերով նեղ, խոր հովիտ։ Արևմտյան Դվինան տեղ-տեղ ծանծաղ է, սահանքավոր։ Սնումը հիմնականում ձնային և գրունտային ջրերից է։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 700 մ3/վրկ է։ Սառցակալում է դեկտեմբեր-մարտ ամիսներին։ Վտակներն են Մյոժան, Կասպլյան, Լուչեսան, Ուլլան, Դիսնան՝ ձախից, Տորոպան, Դրիսսան, Այվիեքստ են, Դուբնան, Օգրեն՝ աջից։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Բերեզինյան ջրանցքով Արևմտյան Դվինան միացած է Դնեպրին։ Արևմտյան Դվինայի վրա են Պլյավինի և Կեգումի ՀԷԿ-երը, կառուցվում է (1972) Ռիգայի ՀԷԿ-ը։ Արևմտյան Դվինայի ափին են Վիտեբսկը, Պոլոցկը, Դաուգավպիլսը, Եկաբպիլսը, գետաբերանի մոտ՝ Ռիգա ծովային նավահանգիստը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.