![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/La_Subiro_de_la_Okcidento%252C_eldono_1922.jpg/640px-La_Subiro_de_la_Okcidento%252C_eldono_1922.jpg&w=640&q=50)
Արևմուտքի մայրամուտը
գիրք / From Wikipedia, the free encyclopedia
«Արևմուտքի մայրամուտը» (գերմաներեն՝ Der Untergang des Abendlandes, 2000 թվականներից երբեմն հրատարակվում է «Եվրոպայի մայրամուտը» անվամբ), Օսվալդ Շպենգլերի փիլիսոփայական աշխատությունը՝ հրապարակված 1918 թվականին։ Այս աշխատությունը կոչված էր հաղթահարելու 19-րդ դարում տարածված մշակույթի էվոլյուցիայի գաղափարը, համաձայն որի՝ գոյություն ունի համաշխարհային մշակույթ, որում եվրոպական մշակույթը դիտարկվում է որպես մարդկության պատմության զարգացման գագաթնակետ։ Բոլոր պատմաբանների սխալն, ըստ Շպենգլերի, նրանում է, որ նրանք պատմությունը գրել են ժամանակակից մարդու տեսանկյունից՝ բաժանելով այն Հին, Միջին և Նոր դարերի։
Արագ փաստեր Արևմուտքի մայրամուտըգերմ.՝ Der Untergang des Abendlandes, Հեղինակ ...
Արևմուտքի մայրամուտը գերմ.՝ Der Untergang des Abendlandes | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Օսվալդ Շպենգլեր |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմության փիլիսոփայություն |
Թեմա | Պատմության փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման տարեթիվ | 1-ին հատոր՝1918, 2-րդ հատոր՝ 1922 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/spengler/unterga1/unterga1.html |
Փակել