From Wikipedia, the free encyclopedia
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Արցախի Հանրապետություն |
Հաստատված | 1992 հունիսի 2 |
Արցախի դրոշ, Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992-ի հունիսի 2-ի որոշմամբ։ Եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով, հորիզոնական, հավասար շերտերով, աջ կողմի 2 ծայրերից սկսվող և դրոշի 1/3 հատվածում միմյանց միացող սպիտակ հնգատամ սանդղանման զարդանախշով։ Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է։ Օգտագործվում են տարբեր չափերի դրոշներ՝ պահպանելով այդ հարաբերությունը։
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Արցախի Հանրապետություն |
Հաստատված | 1992 նոյեմբերի 17 |
Թագ | Արտաշեսյանների |
Վահան | Մենք ենք մեր սարերը Արցախի Հանրապետության դրոշը |
Վահանաբռնիչներ | Արծիվ |
Հիմք | Հացահատիկ, խաղող, ժապավեն, թթենու պտուղներ |
Այլ տարրեր | Պատկերված է Մենք ենք մեր լեռները Արցախի դրոշով |
Օգտագործում | Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Զինանշանի հեղինակ | Լավրենտ Ղալայան |
ԼՂՀ պետական զինանշանը հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավ, պետության խորհրդանիշն է. հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Զինանշանի վրա պատկերված է թևատարած արծիվ, գլխավերևում՝ Արտաշիսյանների հարստության թագը, որի շուրջ տարածվում են արևի ճառագայթներ։ Կենտրոնում՝ ԼՂՀ պետական դրոշի և Մեծ Քիրս լեռան համապատկերին, «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան) քանդակի պատկերն է։ Ներքևում՝ արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ» մակագրությունն է (հեղափոխական՝ Լավրենտի Ղալայան)։
Արցախի Հանրապետության օրհներգը «Ազատ ու անկախ Արցախն» է (խոսք՝ Վարդան Հակոբյանի, երաժշտություն՝ Արմեն Նասիբյանի), հաստատվել է ԼՂ ԳԽ 1994-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ[1]։
խոսք՝ Վ.Հակոբյանի երաժշտ.՝ Ա.Նասիբյանի
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում։
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Արցախ։
Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.