Արցախի կենդանական աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Արցախի կենդանական աշխարհ տարածքը Իրանական, Փոքրասիական և Պոնտոս-Կովկասյան մարզերի խաչմերուկում է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը երկրամասի կենդանական աշխարհի տեսակների վրա։ Արցախի կենդանական աշխարհում գերակշռում են առաջավորասիական և միջերկրածովային տեսակները։ Դրանց հիմնական մասը հարմարված է տաք և չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային, անտառային և նոսրանտառային լանդշաֆտներին։