Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023)
2023 / From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ, Ադրբեջանի Հանրապետության կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայ գործողություններ, էթնիկ զտումներ ընդդեմ Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ։
Ժամանակ | Ակտիվ փուլը՝ 19․09․2023 թվականից |
---|---|
Վայր | Արցախի Հանրապետություն |
Պատճառ | Ադրբեջանի Հանրապետության հակահայկական քաղաքականություն |
Մասնակիցներ | Ադրբեջանի Հանրապետություն (պետական մակարդակով իրականացրել է հայ ազգաբնակչության էթնիկ զտումներ)[1], Ռուսաստանի Դաշնություն (ստանձնած պարտավորությունների չկատարում, որը հանգեցրել է էթնիկ զտումների)[2], |
Հետևանք | Հայ ազգաբնակչության կոտորած, առևանգումներ, խոշտանգումներ, բնակչության բռնագաղթ և էթնիկ զտումներ, Արցախի Հանրապետության գոյության դադարեցում |
Արցախահայերի նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների մասսայական սպանություններով, զոհերի նկատմամբ ուղեկցվող դաժան վերաբերմունքով, իգական սեռի նկատմամբ կատարված բռնություններով, առևանգումներով, գերեվարումներով, երեխաներին սպանելու սպառնալիքներով, տասնյակ հազարավոր մարդկանց իրենց բնակավայրերից բռնի տեղահանությամբ[3][4][5][6][7]։
Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների ակտիվ փուլը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված ռազմական բախումով։ Դրան նախորդել էր Արցախի Հանրապետության 9-ամսյա ամբողջական շրջափակում, որն ուղեկցվել է մարդկանց առևանգումներով, ֆիզիկական և հոգեբանական հալածանքով, բնակչությանը մասսայական սովի հարկադրելով[8]։