From Wikipedia, the free encyclopedia
Արտաքսերքսես II, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում։ Իշխել է մ.թ.ա. 404-358 թթ.-ին, հաջորդել հորը՝ Դարեհ II -ին։ Գահակալական կռիվներում 401 թ.-ին հաղթել է եղբորը՝ Փոքր Ասիայի կուսակալ Կյուրոսին, որին օգնության եկած 10000 հույն վարձականները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ 394 թ.-ին Կնիդոս կղզու մոտ ջախջախել է սպարտական նավատորմիղը, այնուհետև Սպարտայի հետ պատերազմել Աթենքի դեմ, Անտալկիդասի պայմանագրով (387-386) վերստին տիրել է Փոքր Ասիայի հունական քաղաքներին, քանդել հունական քաղաքական միությունները։ Այնուհանդերձ նա չի վերականգնել Աքեմենյան պետության հզորությունը։ Կառավարման վերջին շրջանում հսկայական ջանքեր է վատնել նվաճված ցեղերին ու սատրապություններին հնազանդ պահելու համար։ Հայաստանի սատրապ Երվանդ Բ ամուսնացած է եղել նրա դուստր Հռոդոգունեի հետ, որի համար հետագա Երվանդունիները իրենց համարել են Աքեմենյանների շառավիղ։ Սպանվել է դավադրությամբ։
Արտաքսերքսես II | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 436 |
Մահացել է | մ. թ. ա. 358 |
Մահվան վայր | Պերսեպոլիս, Kenareh Rural District, Կենտրոնական բախշ, Մարրվդադտի, Ֆարս, Իրան |
Գերեզման | Պերսեպոլիս |
Կրոն | Զրադաշտականություն |
Մասնագիտություն | թագավոր |
Ամուսին | Ստատեիրա |
Ծնողներ | հայր՝ Դարեհ II[1][2], մայր՝ Պարիսատիս[1][2] |
Զբաղեցրած պաշտոններ | Փարավոն |
Երեխաներ | Արտաքսերքսես III[1], Հռոդոգունե, Atossa?, Արսամես, Apama? և Amestris? |
Artaxerxes II Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.