Արտաերկրային բանականության որոնում
From Wikipedia, the free encyclopedia
Արտաերկրային բանականության որոնում կամ ԱԲՈ նախագիծ կամ SETI նախագիծ (անգլ.՝ SETI, Search for Extraterrestrial Intelligence), արտաերկրային քաղաքակրթությունների որոնման և դրանց հետ կոնտակտի հնարավոր հաստատմանը ուղղված նախագծերի և միջոցառումների ընդհանուր անվանում։ Որոշ աստղագետներ վաղուց կարծում են, որ Տիեզերքում այնքան շատ մոլորակ կա, որ նույնիսկ եթե դրանց շատ փոքր թիվն է պիտանի կյանքի համար, ապա այդ դեպքում նույնիսկ հազարավոր կամ միլիոնավոր մոլորակներ պետք է բնակելի լինեն։ Սակայն ժամանակի ընթացքում քաղաքակրթությունների թվի ռեալիստական գնահատականները զգալիորեն նվազել են և աճել է թերահավատների թիվը (տես՝ Դրեյքի հավասարում, Ֆերմիի պարադոքս)։ Ընդ որում աստղագիտության և ֆիզիկայի վերջին ձեռքբերումները ամրացրել են կյանքի համար պիտանի բազմաթիվ մոլորակային համակարգերի գոյության մասին պատկերացումները[1]։