From Wikipedia, the free encyclopedia
Արջեր (լատին․՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցելու և լողալու, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև՝ գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցների հանդեպ։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
Արջեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ինֆրակարգ | Arctoidea |
Վերնաընտանիք | Ursoidea |
Ընտանիք | Արջեր (Ursidae) Fischer von Waldheim, 1817 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, բացառությամբ որոշակի տեսակների՝ չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։ Նրանք ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիներն են։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի՝ 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։
Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է։ Գույնը միատիպ է. սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ՝ սև-սպիտակ։ Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում, ակների մոտ կան մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ։ Գույնը, սեզոնի հետ կապված, չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը (երկձևություն) արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ։
Արջերը բնակվում են Եվրասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում (գլխավորապես Հյուսիսային կիսագնդում)։ Մարդու գործունեության պատճառով արջերի բնական արեալը կրճատվել է, և այժմ նրանք վերացել են Եվրոպայի տարածքի մեծ մասից, ամբողջովին վերացել են Հյուսիսային Աֆրիկայից, տեղի է ունեցել նրանց բնական արեալի կրճատում նաև Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։
Արջերի ընտանիքը ներառում է 8 ժամանակակից և շուրջ 50 անհետացած տեսակ՝
*Գրիզլի և կադյակ ենթատեսակները երբեմն համարվում են առանձին տեսակներ
Seamless Wikipedia browsing. On steroids.