հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Արշամ Արտաշեսի Շահինյան (նոյեմբերի 1, 1918[1], Երևան, Հայաստան[1] - դեկտեմբերի 13, 2004, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ (1972)։
Արշամ Շահինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1918[1] |
Ծննդավայր | Երևան, Հայաստան[1] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 2004 (86 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)[1] |
Ստեղծագործություն(ներ) | Վահան Տերյանի կիսանդրի, Թորոս Ռոսլինի հուշարձան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և Րաֆֆու կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ և դասախոս |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1] |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Arsham Shahinyan Վիքիպահեստում |
1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1951-1980 թթ. դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1978-1980թթ. եղել է ուսումնարանի տնօրեն։ 1969 թվականից, միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Եղել է նկարիչների միության անդամ։ 1972 թվականից՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ:1985թ.-ին շնորհվել է քանդակի ամբիոնի դոցենտի գիտական կոչում։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, 2004թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում կերպարվեստի մասնագիտությամբ։ Արշամ Շահինյանը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի հեղինակներից է։ 1949 թվականից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին[2]։
Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Մոնումենտալ քանդակներից են՝
Հաստոցային քանդակներից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.