From Wikipedia, the free encyclopedia
Արշակ Ա (անհայտ[1] - 35[1]), Հայոց թագավոր 34 թվականից։
Պարթևաց թագավոր Արտավան Գ–ի որդին։
Հաջորդել է Զենոն-Արտաշեսին՝ հայկական ավագանու համաձայնությամբ։ Հայաստանում Հռոմի հեղինակությունը պահպանելու և պարթևական վտանգը կանխելու համար Տիբերիոս կայսրը 35 թ–ին մեծաթիվ ուժեր է ուղարկել Արևելք, միաժամանակ իբերական, աղվանական և սարմատական ցեղերին հրահրել Հայաստանի ու Պարթևստանի դեմ։ Իբերիայի թագավոր Փարսմանի եղբայր Միհրդատը, Հռոմի դրդմամբ, դավով սպանել է Արշակին և նստել Հայոց գահին։
Ըստ հույն պատմիչ Փիլոստրատոսի հայոց Արշակ I արքայի օրոք կիրառվել է հայալեզու և հայտագիր դպրություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.