Հայ առաքելական եկեղեցու թեմ From Wikipedia, the free encyclopedia
Արմավիրի թեմը կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի՝ 1996 թ. մայիսի 30-ի կոնդակով։ Ընդգրկում է Հայաստանի Արմավիրի մարզը։ Առաջնորդանիստ է համարվում Վաղարշապատի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին։ Թեմի առաջնորդն է Սիոն եպիսկոպոս Ադամյանը (2001-ից)։ Պատմականորեն Արմավիրի թեմի տարածքը, որպես Արարատյան երկրամասի միջուկ, պատկանել է արքունիքին, եկեղեցական վարչատարածքային առումով ընդգրկվել տարբեր եպիսկոպոսությունների (Ամբերդ, Հովհաննավանք, Բջնի) կազմում, իսկ վերջին հարյուրամյակում՝ անմիջականորեն ենթարկվել է Ս. Էջմիածնի Մայր Աթոռին։ Այդպես է եղել նաև վաղ միջնադարում, որի մասին հետաքրքիր վկայություն է պահպանվել 10-րդ դարի մատենագիր Ուխտանեսի Պատմության մեջ։ Վերջինս պատմելով Վրաց Կյուրիոն կաթողիկոսի՝ Հայաստանում կրթվելու և պաշտոնավարելու մասին, նշում է, որ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսը նրան տվել է կաթողիկոսանիստ Դվինի Կաթողիկե եկեղեցու վանահայրությունը և Այրարատյան գավառի եպիսկոպոսությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արմավիրի թեմ | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արմավիրի մարզ |
Վարչկենտրոն | Արմավիր |
Հիմնադրված | 1996 |
Մայր տաճար | Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի, Վաղարշապատ |
Առաջնորդ | Սիոն եպիսկոպոս Ադամյան |
Թեմի տարածք | 1,242 կմ² |
Թեմի բնակչություն | 323,300 մարդ |
🌐 | armaviritem.am |
Արմավիրի թեմի տարածքում են գտնվում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե (VIIդ.) և Շողակաթ (XVIIդ.) վանքերը (ենթարկվում են Մայր աթոռին), ինչպես նաև Այգեշատի Սուրբ Թարգմանչաց (VIIդ.) վանքը, Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին, Ամբերդի Սուրբ Թովմաս առաքյալ (XII դ.), Սամաղարի Սուրբ Հարություն (XIII դ.), Սուրբ Պողոս-Պետրոս (XIIIդ.), Արագածի Սուրբ Ստեփանոս, Հովտամեջի Սուրբ Աստվածածին, Հայթաղի Սուրբ Աստվածածին (XIX դ.) և այլ եկեղեցիներ, Արշալույսի Սուրբ Կարապետ, Արմավիրի Սուրբ Դավիթ, Արևաշատի Թուխ Մանուկ, Բաղրամյանի Սուրբ Սարգիս մատուռները։ Թեմի տարածքում գործում են մի քանի կիրակնօրյա դպրոցներ։
Արմավիրի Թեմն ներառում է Արմավիրի մարզի ամբողջ տարածքը՝ 97 համայնքներով, որը ընդգրկում է Էջմիածին, Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան քաղաքները շրջակա գյուղերով։ Մարզի բնակչությունը կազմում է ավելի քան 250 հազար մարդ։ Արմավիրի մարզի տարածքը գտնվում է Արարատյան հարթավայրում։ Մարզում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը։ Մարզի տարածքում գործում են բազմաթիվ կրթա-դաստիարակչական հիմնարկներ, որոնց թվում կան նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն ուսումնական հաստատություններ, քոլեջներ, համակարգչային կենտրոններ, որոնք հնարավորություն են տալիս բարձր պահել մարզի կրթական մակարդակը։
Թեմի առաքելության շրջանակներում է ուսումնական հաստատությունների հիմնումն ու զարգացումը։ Արմավիրի թեմը իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց թվում են կիրակնօրյա դպրոցները, քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը, երիտասարդաց միությունը, համակարգչային, անգլերեն լեզվի ուսուցման և կրոնագիտության կենտրոնը։ Կենտրոնների և դպրոցների հիմնական նպատակներն են քրիստոնեական հավատի և բարոյականության սկզբունքների սերմանումը։
Թեմը իրականացնում է սոցիալ-տնտեսական ծրագրեր, ցուցաբերելով նյութական օգնություն սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին, կարիքավորներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.