բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Արմավաշուշան հալեատերև (լատին․՝ Yucca aloifolia ), շուշանազգիներ ընտանիքի, արմավաշուշան ցեղի բույս։
Արմավաշուշան հալեատերև | |
Արմավաշուշան հալեատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ենթաընտանիք | Ագավայիններ (Agavoideae) |
Ցեղ | Արմավաշուշան (Yucca) |
Վերնատեսակ | 'Yucca' |
Տեսակ | Արմավաշուշան հալեատերև (Y. aloifolia) |
Միջազգային անվանում | |
Yucca aloifolia | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն Տաքսոնի տարածվածությունը |
Մշտադալար թուփ է, որը հասուն տարիքում առաջացնում է չճյուղավորվող մի քանի բներ՝ մինչև 8 մետր բարձրությամբ և մինչև 30 սմ բնի տրամագծով։ Բունը ներքևի մասում մերկ է, վերևի մասում՝ տերևածածկ։ Ստորին, չոր և ավելի ծեր, կանաչ տերևները դեպի ցած են կախված, իսկ գագաթայինները ուղղված են դեպի վեր։ Տերևները հարթ են, ամուր, մսալի, ուղղաձիգ, գծանման, 33-57 սմ երկարությամբ և 2,5-4,5 սմ լայնությամբ, ներքևի կողմից անփայլ են, ամռանը մուգ կանաչավուն, կարմրերանգ եզրերով, (ձմռանը տերևների ծայրերն են կարմրավուն), մանր ատամնաեզր, ոլորված հիմքից դեպի գագաթը, վերևի կողմից փայլուն են։ Գագաթում տերևները աստիճանաբար սրանում են և ավարտվում փշով։ Հուրանները խիտ են, կոմպակտ, 30-ից մինչև 75 սմ երկարությամբ և 20-30 սմ լայնությամբ։ Ծաղիկները մոմասպիտակ են, ծաղկապատի արտաքին կողմի վրա կարմրագորշավուն բծերով և շերտիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, 1 ամիս տևողությամբ։ Տուփիկը մսալի է, 6 անկյունանի, մանուշակագույն պտղամսով, կպչուն և տհաճ հոտով։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ տերևներով (եզրերին դեղին շերտերով, տերևների վերին եզրերը դեղին են, ներքևում բաց դեղնավուն շերտիկներով) և տարբեր լայնության ու ձևի տերևներով։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։
Տարածված է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան նահանգներում (Ատլանտյան օվկիանոսի և Մեքսիկական ծոցի ափերում), Բերմուդյան կղզիներում, Յամայկայում, մեծ մասամբ ցածրավայրերում։ Հայաստանի պայմաններում հաջողությամբ է աճում Իջևանում։ 1957-1962 թվականներին փորձեր են եղել մշակել նաև Երևանի պայմաններում, սակայն մի քանի տարի մեղմ ձմռան պայմաններում աճելով, առաջին իսկ խիստ և երկարատև ձմռանը (1962-1963 թվականներ) իսպառ ոչնչացել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.