From Wikipedia, the free encyclopedia
Արման Սալակրու (ֆր.՝ Armand Salacrou, օգոստոսի 9, 1899[1][2][3][…], Ռուան[4] - նոյեմբերի 23, 1989[2][3][5][…], Հավր), ֆրանսիացի դրամատուրգ։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1949 թվական)։
Արման Սալակրու ֆր.՝ Armand Salacrou | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռուան[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1989[2][3][5][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Հավր |
Մասնագիտություն | դրամատուրգ, advertising person և սցենարիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի բժշկության դպրոց (1919)[6] և արվեստների ֆակուլտետ (1921)[7] |
Գիտական աստիճան | B.Phil.?[6] (1920) և Q2946848?[7] (1919) |
Ուշագրավ աշխատանքներ | Nights of Fury? |
Անդամակցություն | Գոնկուրյան ակադեմիա[7], National Front?[7] և Free French Forces?[7] |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Պարգևներ |
Առաջին պիեսները գրել է սյուրռեալիստական ոգով («Աշխարհի շուրջը», 1925 թվական, «Եվրոպայի կամուրջը», 1927 թվական)։ 1930-ական թվականներից հակվել է դեպի արդիական խնդիրները «Երկիրը կլոր է» (1938 թվական) պատմական պիեսում, որ նվիրված է ֆլորենցիական Վերածննդի մայրամուտին, Սալակրուն հանդես է գալիս մտքի ազատության պաշտպանությամբ։ «Ցասման գիշերներ» (1946 թվական) դրաման Ֆրանսիայում առաջին պիեսն է Դիմադրության շարժման մասին։ «Դյուրան բուլվարը» (1960 թվական) Հավրի նավահանգստային բանվորների գործադուլի ողբերգական ժամանակագրությունն է։
Սալակրուն գրել է նաև սոցիալական կատակերգություններ («Կյանքը վարդագույն լույսի տակ», 1931 թվական, «Պուֆ», 1950 թվական) և պամֆլետ-կատակերգություններ (««Ատլաս» հյուրանոցը», 1931 թվական, «Լենուար կղզեխումբը», 1947 թվական)։
Նրա դրամատուրգիային բնորոշ են թատերայնության սուր զգացողությունը, ինորիգի կառուցման վարպետությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.