![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Insulfation2.jpg/640px-Insulfation2.jpg&w=640&q=50)
Արհեստական շնչառություն
From Wikipedia, the free encyclopedia
Արհեստական շնչառություն, շնչառության ժամանակավոր բացակայությունը վերականգնելու նպատակով, տուժածի թոքերի մեջ՝ բերան-բերան կամ բերան-քիթ կամ բերան-քիթ-բերան եղանակով, օդի ներփչումն է տուժածի թոքերի մեջ։ Արհեստական շնչառությունը կատարում են այն դեպքում, երբ տուժածը գտնվում է անգիտակից վիճակում, ունի անոթազարկ, բայց չունի շնչառություն։ Արհեստական շնչառությունը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ՝ շնչառության կանգը հայտնաբերելուց անմիջապես հետո և շարունակել մինչև տուժածի շնչառության վերականգնումը։ Արհեստական շնչառություն կատարելիս տուժածը պետք է պառկած լինի գետնին, հարթ մակերեսի վրա, գլուխը պետք է լինի ետ թեքված դիրքում՝ շնչառական ուղիները բաց։ Արհեստական շնչառությունը սկսելու ցառաջ անհրաժեշտ է հիվանդի քիթը և բերանը մաքրել լորձից, թքից և օտար մարմիններից։ Արհեստական շնչառությունը կատարվում է ռիթմիկ, 1 րոպեում 12-16 անգամ[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Insulfation2.jpg/640px-Insulfation2.jpg)
Գոյություն ունեն նաև արհեստական շնչառության «բերան-բերանի» և «բերան-քթի» եղանակներ։ Օգնություն ցույց տվողը խոր շնչառումից հետո բերանը հպելով հիվանդի շուրթերին կամ քթին ուժեղ արտաշնչում է (հիվանդի համար դա կլինիներ շնչումը), արտաշնչումը կատարվում է ինքնուրույն, պասսիվ կերպով։ Այս ձևերը հաճախ զուգակցվում են սրտի արտաքին մերսման հետ։ Գործիքային արհեստական շնչառության համար կան սարքեր, որոնց միջոցով օդը մղվում է շնչափողի մեջ անմիջապես կամ կրծքավանդակը՝ դրսից ճնշելու շնորհիվ։ Արխիվացված 2017-06-07 Wayback Machine
Արհեստական շնչառության անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ շնչառությունը բացակայում կամ խանգարվում է այն աստիճան, որ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում։ Արհեստական շնչառություն ջրահեղձների, շնչահեղձների, էլեկտրահարության, ջերմահարության, որոշ թունավորումների ժամանակ առաջին օգնության անհետաձգելի միջոցառում է։
Կլինիկական մահվան, այսինքն ինքնուրույն շնչառության և սրտի բաբախման բացակայության դեպքում, արհեստական շնչառություն կատարում են սրտի մերսման հետ միաժամանակ։