![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Drapeau_d%2527Arcachon.svg/langhy-640px-Drapeau_d%2527Arcachon.svg.png&w=640&q=50)
Արկաշոն
From Wikipedia, the free encyclopedia
Արկաշոն (ֆր.՝ Arcachon. ֆրանսերեն: aʁ.ka.ʃɔ̃. գասկ.՝ Arcaishon, օքս.՝ Arcaishon), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Նախկինում մշտապես մտել է Ֆրանսիայի Գասկոնիա պատմական մարզի կազմի մեջ։ Ընկած է Գասկոնյան Լանդեր և Լանդյան անտառներ բնական մարզերի սահմաններում։ Զբաղեցնում է 7,56 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10.776[4]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արկաշոն | |||||
ֆր.՝ Arcachon[1] | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | canton of Arcachon?, Ժիրոնդ, Արկաշոն (շրջան) և Բորդո (շրջան) | ||||
Հիմնադրված է | 1845 թ. | ||||
Մակերես | 7,56 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Բնակչություն | ▲11 259 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 33120[3] | ||||
Պաշտոնական կայք | ville-arcachon.fr(ֆր.) | ||||
| |||||
Քաղաքը Արկաշոնյան ծովածոցի ափերին տարածվող ագլոմերացիայի գլխավոր բնակավայրն է և Ֆրանսիայի ատլանտյան ափին ընկած պատմական կարևոր առողջարաններից մեկը՝ Ռուայանի, Բիարիցի և Լա Բոլի հետ մեկտեղ։ Համարվում է կլիմայական և հանքաղբյուրային/բալնեոլոգիական առողջարան և, բացի այդ, ձկնորսական խոշոր նավահանգիստ է, առևտրական կարևոր կենտրոն, ծովափնյա սիրված զբոսավայր, ուր յուրաքանչյուր ամառ այցելում է 90 հազարից ավելի հանգստացող։ Տարվա մնացած եղանակներին էլ շաբաթավերջի հանգստյան օրերին Արկաշոնում հաճախ հյուրընկալվում է մինչև 15 հազար մարդ։
Տնտեսական աճի տեմպով Արկաշոնն առաջին տեղերից մեկն է գրավում Ժիրոնդ դեպարտամենտում և ակվիտանյան ծովափի բնակավայրերի շարքում (1999-2007 թթ. յուրաքանչյուր տարի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է +1,2 %):