Արկանզաս (նահանգ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արկանզաս (անգլերեն՝ Arkansas), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Տարածքը՝ 137, 5 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Լիթլ Ռոք։ Անվանումն առաջացել է Արկանզաս գետի անունից։
Արկանզաս անգլ.՝ State of Arkansas | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | Arkansas? և Arkansas? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Լիթլ Ռոք | |||
Ամենաբարձր կետ | Mount Magazine? | |||
ԲԾՄ | 198 մետր | |||
Օրենսդրական մարմին | Arkansas General Assembly? | |||
Դատական մարմին | Arkansas Supreme Court? | |||
նահանգապետ | Ասա Հաթճինսոն | |||
Միության մուտք | հունիսի 15, 1836 | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն[1] | |||
Բնակչություն | ▲3 011 524 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (25 տեղ) | |||
Տարածք | 137 733 կմ² (32 տեղ) | |||
Հիմնադրված է | հունիսի 15, 1836 թ. | |||
Սահմանակցում է | Թենեսի, Միսսուրի, Օկլահոմա, Տեխաս, Լուիզիանա և Միսսիսիպի | |||
Ժամային գոտի | UTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո | |||
Հապավում | AR[3] և Ark. | |||
Փոխարինեց | Arkansas Territory? | |||
ISO 3166-2 կոդ | US-AR | |||
Անվանված է | Կուապո | |||
Մականուն | The Natural State | |||
Միության մուտք | հունիսի 15, 1836 | |||
portal.arkansas.gov(անգլ.) | ||||
Արկանզասի մակերեսը 137 732 կմ² է։ Հարևան նահանգներն են Լուիզիանան՝ հարավից, Տեխասը և Օկլահոման՝ արևմուտքից, Թեննեսին և Միսսիսիպին՝ արևելքից, Միսսուրին՝ հյուսիսից։ Արևելյան մասը եզերվում է Միսսիսիպի գետով, բացառությամբ Գրին և Կլեյ շրջանների, որտեղ Միսսուրի նահանգի հետ սահման է հանդիսանում Սուրբ Ֆրանցիսկոյի գետը։
Պայմանականորեն Արկանզասը բաժանում են երկու մասերի՝ հյուսիսարևելյան բարձրադիր վայրեր և հարավարևելյան ցածրավայրեր։ Հյուսիս-արևելքի բարձրադիր վայրերը հանդիսանում են Ամերիկայի հարավային բարձունքների մի մասը, որոնք իրենց մեջ ընդգրկում են Ազարկի բարձրավանդակը և Ուոշիտոյի լեռները։ Հարավ-արևելքի ցածրավայրերն իրենց մեջ ընդգրկում են Մեքսիկական ծոցի մերձափնյա հարթավայրերը և Արկանզասի դելտան։
Արկանզասի տարածաշրջանում առանձնացնում են 7 բնական շրջաններ՝ Ազարկի, Ուոշիտոյի լեռները, Արկանզաս գետի հովիտը, Մեքսիկական ծոցի ափամերձ հարթավայրերը, Կրոուլիի լեռնաշղթան և Արկանզասի դելտան։
Նահանգի ամենաբարձր կետը Ուոշիտոյի լեռների Մաունթ Մագազին (Mount Magazine) լեռն է, որն ունի ծովի մակարդակից 839 մետր բարձրություն։
Արկանզասը հարուստ է գետերով, լճերով և ջրամբարներով, որոնք պատկանում են հիմնականում Միսսիսիպի գետի ավազանին։ Միսսիսիպի գետի հիմնական վտակներն են Արկանզասը, Ուայթ-րիվերը, սուրբ Ֆրանցիսկոյի գետը։ Բուֆֆալո, Ռեդ-րիվեր, Բլեք-րիվեր, Քեշ-րիվեր գետերը հանդիսանում են Ուայթ-րիվերի վտակները։ Լիթլ-Միսսուրի աղի գետը և Քադդոն թափվում են Ուոշիտո գետը, որը հոսում է նահանգի հարավով։ Ռեդ-րիվեր գետի որոշակի մասը հանդիսանում է Արկանզաս ու Տեխաս նահանգների միջև սահման։ Արկանզասում են գտնվում ԴեԳրեյ, Ուոշիտո, Գրիրս, Ֆերրի և այլ լճեր։
Արկանզասը գտնվում է Մեքսիկական ծոցին բավական մոտ, որպեսզի ընդունի նրանից եկող հոսանքները։ Արկանզասին բնորոշ են տաք, խոնավ ամառները և ցուրտ, պակաս խոնավ ձմեռները։ Նահանգի մայրաքաղաք Լիթլ-Ռոքում հուլիսին միջին առավելագույն ջերմաստիճանը 34 °C (93 °F) է, նվազագույնը՝ 0 °C (32 °F)։ Տարվա ընթացքում տեղումների քանակը տատանվում է 1000-1500 մմ-ի միջև։ Ձյուն գալիս է հազվադեպ, հիմնականում նահանգի հյուսիսում։ Նահանգում առավելագույն ջերմաստիճանը 49 °C (120 °F) է, որը գրանցվել է Օզարկ քաղաքում 1936 թվականի օգոստոսի 10-ին։ Նվազագույն ջերմաստիճանը՝ −34 °C (-29 °F), գրանցվել է Գրեյվեթթ քաղաքում 1905 թվականի փետրվարի 13-ին։ Արկանզասում հաճախ են լինում փոթորիկներ, ամպրոպներ։
Մինչև եվրոպական ցեղերի Արկանզասում վերաբնակեցումը, այստեղ ապրում էին Կեդդո, Օսեյնջի և Կուապո ցեղերը։ Արկանզաս այցելող առաջին հետազոտողներից է եղել նաև Էռնանդո դե Սոտոն (1541 թվական), Ժակ Մարկետը և Լուի Ժոլիեն (1673 թվական), Ռոբեր լա Սալը (1681 թվական)։ Եվրոպացի վերաբնակիչները, այդ թվում նաև վաճառականները սկսել են բնակվել տարածքում 18-րդ դարի սկզբին։ Տարածքը ստացել է իր անվանումը վաղ իսպանական և ֆրանսիական հետազոտողներից։ Տարածքը միացվել է ԱՄՆ-ին 1803 թվականին Լուիզիանայի գործարքի արդյունքում։ 1813 թվականի հուլիսի 4-ին, ստրկության մասին շատ վեճերից հետո ձևավորվեց Արկանզասի նահանգը։
Նահանգի բնակչությունը, 2012 թվականի հուլիսի 1-ի տվյալներով, կազմում է 2 949 132 մարդ։ 1820 թվականի բնակչությունը կազմել է 15 000 մարդ, 1835 թվականին՝ 52 240 մարդ։ 1836 թվականին նահանգի կարգավիճակ ստանալուց հետո նրա բնակչությունը սկսեց կրկնապատկվել ամեն 10 տարին մեկ մինչև Քաղացիական պատերազմը։ 1980 թվականին բնակչությունը հասավ 2 միլիոնի։
Բնակչության ռասայական կազմը. սպիտակամորթներ՝ 80,1%, աֆրոամերիկացիներ՝ 15,6%, հնդիկներ և Ալյասկայի բնիկներ՝ 0,9%, ասիացիներ՝ 1,3% և 1,8% մարդիկ, ովքեր պատկանում են երկու և ավելի ռասաների։
Արկանզասի բնակիչները ծագումով պատկանում են.
2006-2008 թվականների տվյալներով՝ Արկանզասի բնակիչների 93,8%-ը տանը խոսում են միայն անգլերենով, մոտ 4,5%-ը՝ իսպաներենով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.