Արկածային գրականություն, գեղարվեստական գրականության տեսակ, որ սովորաբար ներկայացնում է վախ կամ ընթերցողի մոտ առաջացնում է ոգևորության զգացում։ Արկածային որոշ գրականություն բավարարում է նաև ռոմանտիկ գրականության գեղարվեստական սահմանմանը[1]։

Արկածային վեպերը և պատմվածքները տարածված թեմաներ են եղել ամերիկյան փալփ (բուլվարային) ամսագրերի համար

Պատմություն

Արկածային գրականության հանրագիտարանի ներածության մեջ քննադատ Դոն Դամասսան ժանրը սահմանում է հետևյալ կերպ․

Արկածը իրադարձություն կամ իրադարձությունների շղթա է, որը տեղի է ունենում գլխավոր հերոսի առօրյա կյանքի ընթացքից դուրս, սովորաբար իրենից ներկայացնում է վտանգ, հաճախ՝ ֆիզիկական գործողություն։ Արկածային պատմությունները գրեթե միշտ արագ են զարգանում և սյուժեի ընթացքն առնվազն նույնքան կարևոր է, որքան բնութագրությունը, միջավայրը և ստեղծագործ աշխատանքի այլ տարրեր[2]։

Դամասսան պնդում է, որ արկածային պատմությունները վտանգը դարձնում են կիզակետ, հետևաբար նա պնդում է, որ Չարլզ Դիքենսի «Պատմություն երկու քաղաքների մասին» վեպը արկածային վեպ է, որովհետև գլխավոր հերոսներն անընդհատ գտնվում են բանտարկվելու կամ սպանվելու վտանգի մեջ, մինչդեռ Դիքենսի «Մեծ հույսեր» վեպը արկածային չէ, քանի որ «Փիփի հանդիպումը դատապարտյալի հետ արկած է, բայց այդ դրվագը միայն հնարք է գլխավոր սյուժեն զարգացնելու, որն իրականում արկած չէ»[2]։

Արկածը տարածված թեմա է եղել գեղարվեստական գրականության ամենավաղ շրջանից։ Հելիոդորուսի ստանդարտ սյուժեն, իսկապես, այնքան մնայուն, որ դեռ գոյություն ունի հոլիվուդյան ֆիլմերում, պատկերում է մի հերոսի, որը պետք է անցնի արկածների առաջին շղթան նախքան իր ընտրյալին հանդիպելը։ Հետո հաջորդում է բաժանումը, որից հետո արկածների երկրորդ շղթան հանգեցնում է վերջնական վերամիավորման[3]։

Փոփոխությունները ժանրը կենդանի են պահում։ 19-րդ դարի կեսերից առաջ, երբ համատարած աճել է գրագիտությունը, արկածը դարձել է գեղարվեստական գրականության հայտնի ենթաժանր։ Չնայած ամբողջությամբ չկիրառվելուն, արկածը շատ փոփոխությունների է ենթարկվել տարիների ընթացքում․ զրահով ասպետների պատմություններում սահմանափակված լինելուց մինչև բարձր տեխնոլոգիական լրտեսության պատմությունները[3]։

Այդ ժամանակաշրջանի օրինակներից են՝ Սըր Վալտեր Սքոթ, Ալեքսանդր Դյումա (հայր)[4], Ժյուլ Վեռն, Բրոնտե քույրեր, Հենրի Ռայդեր Հագարդ, Վիկտոր Հյուգո[5], Էմիլիո Սալգարի, Կառլ Մայ, Լուի Հենրի Բուսենար, Թոմաս Մայն Ռիդ, Սաքս Ռոհմեր, Տալբոտ Մանդի, Էդգար Ուոլլաս և Ռոբերտ Լուիս Սթիվենսոն։

Արկածային վեպերը և պատմվածքները տարածված թեմաներ են եղել ամերիկյան փալփ (բուլվարային) ամսագրերի համար և գերազանցել են ամերիկյան հայտնի գեղարվեստական գրականությանը Առաջադիմական դարաշրջանի և 1950-ական թվականների ընթացքում[6]։ Մի շարք փալփ ամսագրեր, օրինակ՝ «Արկած», «Արգոզի», «Բլյու Բուք», «Թոփ Նոթչ» և «Պատմվածքներ» մասնագիտացել են այս ժանրում։ Փալփ արկածի նշանավոր հեղինակներից են՝ Էդգար Ռայս Բերոուզը, Տալբոտ Մանդին, Թեոդոր Ռոսքոն, Ջոնսթոն Մքքալին, Արթուր Օլնի Ֆրիելը, Հարոլդ Լեմբը, Կարլ Ջակոբին, Ջորջ Ուորթսը[6], Ջորջ Սարդեզը, Բեդֆորդ Ջոնսը և Ալլան Դանը[7]։

Արկածային գրականությունը հաճախ համընկնում է այլ ժանրերի հետ, հատկապես պատերազմական, քրեական, դետեկտիվ վեպերի, ծովային պատմությունների, ռոբինզոնադաների, լրտեսական պատմությունների (ինչպես Ջոն Բուչանի, Էրիկ Ամբլերի և Յան Ֆլեմինգի գործերում), գիտաֆանտաստիկ գրականության, ֆենտեզիի (Ռոբերտ Իրվին Հովարդը և Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը միավորեցին հորինված աշխարհի պատմությունը արկածային վեպի հետ)[8] և արևմտյան գրականության հետ։ Այս ժանրերի ոչ բոլոր գրքերն են արկածային։ Արկածային գրականությունը վերցնում է այս ժանրերի միջավայրը, բայց արկածի արագընթաց սյուժեն կենտրոնանում է միջավայրում հերոսի գործողությունների վրա։ Մի քանի նշանակալից բացառություններով (ինչպիսիք են Բարոնես Օրցզին, Լի Բրեքեթը և Մերիոն Զիմմեր Բրեդլին)[9], արկածային գրականության ժանրի գրողները հիմնականում տղամարդիկ են, չնայած կին գրողներ այժմ նույնպես շատ կան։

Երեխաների համար

Երեխաների համար հատուկ գրված արկածային պատմություններն սկսել են 19-րդ դարում։ Վաղ օրինակներից են Յոհան Դեյվիդ Ուիսսի «Շվեյցարացի Ռոբինզոնը» (1812), Ֆրեդերիկ Մարիաթի «Նոր անտառի երեխաները» (1847) և Հարրիեթ Մարտինոյի «Գյուղացին և Արքայազնը» (1856)[10]։ Վիկտորյական դարաշրջանում ժանրը զարգացում է ապրել Ուիլյամ Հենրի Քինգսթոնի, Ռոբերտ Բալանթայնի և Ջորջ Ալֆրեդ Հենթիի շնորհիվ, որոնք մասնագիտացել էին տղաների համար արկածային գրականություն գրելու մեջ[11]։ Սա ոգեշնչել է հեղինակներին, որոնք հիմնականում գրել են չափահաս ընթերցողների համար, գրել այնպիսի գործեր, ինչպիսին օրինակ` Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզի» վեպն է մանուկ ընթերցողների համար[11]։ Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին, որոշ հեղինակներ, օրինակ՝ Արթուր Ռենսոմը, զարգացրել են արկածային ժանրը՝ հեռավոր երկրների փոխարեն Բրիտանիան դարձնելով արկածային գործողությունների թատերաբեմ, մինչդեռ Ջեֆրի Թրիզը, Ռոզմարի Սաթքլիֆը[12] և Էսթեր Ֆորբսը պատմական արկածային վեպին նոր իմաստաբանություն հաղորդեցին[11]։ Ժամանակակից գրողները, ինչպիսիք են Միլդրեդ Թեյլորը («Ամպրոպի ճայթյունը, «Լսիր իմ ճիչը» ) և Ֆիլիպ Փուլմանը («Սելլի Լոքհարթ» վեպերը), շարունակել են պատմական արկածի ավանդույթը[11]։

Մանկական ժամանակակից արկածային վեպը երբեմն առնչվում է հակասական խնդիրների, ինչպիսիք են ահաբեկչությունը (Ռոբերտ Քորմիեր, «Առաջին մահից հետո», (1979))[11] և պատերազմը Երրորդ աշխարհում (Փիթեր Դիքինսոն, AK, (1990))[11]:

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.