From Wikipedia, the free encyclopedia
Արիլդ Անդերսեն (նորվ.՝ Arild Andersen, հոկտեմբերի 27, 1945[1], Strømmen, Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր։ Համարվում է Սկանդինավիայի ամենահայտնի կոնտրաբաս նվագողը ջազային բեմում[5]։ Մի շարք նորվեգական և արտասահմանյան մրցանակների դափնեկիր է։ Աշխարհում երրորդն է ջազային պատմությամ մեջ, որ ստացել է Gammleng Award մրցանակ[6]։
Արիլդ Անդերսեն | |
---|---|
Բնօրինակ անուն | նորվ.՝ Arild Andersen |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1945[1] (78 տարեկան) Strømmen, Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | ջազ և smooth jazz |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, կոնտրաբասիստ և բասկիթառահար |
Գործիքներ | Կոնտրաբաս, կիթառ, բաս կիթառ և բաս[2] |
Լեյբլ | ECM Records |
Ամուսին | Hege Schøyen?[3] |
Պարգևներ | |
Կայք | arildandersen.com |
Arild Andersen Վիքիպահեստում |
Արիլդ Անդերսենը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 27-ին նորվեգական Լիլեսթրյոմ քաղաքում։ 1961 թվականից մինչև 1964 թվականը նվագել է կիթառ տեղական «The Riverside Swing Group» երաժշտական խմբում։ Դրանից հետո նա սկսել է կոնտրաբաս նվագել։ Հետո տեղափոխվում է Օսլո։ Սկզբնական ժամանակահատվածում Արիլդ Անդերսենը ելույթներ է ունենում Ռոյ Հելվինի տրիոյի կազմում։
1967 թվականին Արիլդ Անդերսենը դարձավ նորվեգացի ջազային երաժիշտ Յան Գարբարեկի կվարտետի անդամ։ Այդ քառյակի կազմի մեջ էին նաև երաժիշտներ Թերի Ռիպդալը և Յոն Քրիսթենսենը։ Խմբի կազմում եղած ժամանակահատվածում Արիլդ Անդերսենը մեծ ճանաչում գտավ։ Ելույթներ ունեցավ Կարին Կրոգի, Կյոտիլ Բյորնսթադի և Ջորջ Ռասելի հետ։ Հաճախակի նվագում էր ամերակացի ջազմենների հետ, որոնք գալիս էին հյուրախաղերի Նորվեգիա։ Նրա կոնտրաբասը հնչել է Ֆիլ Վուդսի, Դեկստեր գորդոնի, Չիկ Կորիայի, Սոննի Ռոլլինզի և այլ հայտնի ջազային կատարողների համերգներին։
1973-ից 1974 թվականներին Արիլդ Անդերսենը ճանապարհորդել է Միացյալ Նահանգներում։ Այստեղ աշխատանքի է անցնում Սթիվ Կունի, Փոլ Բլեի և Ստեն գետցի հետ[7]։ Վերադառնալով հայրենի, Անդերսենը հավաքում է երաժիշտների և ստեղծում իր անդրանիկ խումբը, որը գոյություն ունեցավ մինչև 1979 թվականը։ Բացի դրանից, շուրջ վեց տարի, ջազային վոկալիստուհի Ռադկա Թոնեֆ խմբի երաժիշտն էր։ 1980-ական թվականներին Արիլդ Անդերսենը հիմնում է «The Arild Andersen Quintet» խումբը, որը հետագայում անվանափոխվեց և կոչվեց «Masqualero»: Այս խմբի կազմում նվագում էին Նիլս Պետեր Մոլվերը, Յոն Քրիսթենսենը, Յոն Բալկը և Թոր Բրյունբերգը։ Խմբի վերջին ալբոմը ձայնագրվել է 1991 թվականին։
1990-ական թվականների առաջին կեսին երաժիշտն ամբողջովին նվիրվեց իր խմբին։ Շատ փորձարարական աշխատանքներ կատարեց, որպեսզի միացնի ջազն ու էթնիկ երաժշտությունը։ 2014 թվականի դրությամբ խումբը ձայնագրեց ավելի քան քսան ալբոմներ։ 2009 թվականի հունվարին, Ֆրանսիայի Ջազի ակադեմիան Անդերսենին շնորհեց 2008 թվականի Եվրոպայի երաժիշտ տիտղոսը[7]։ Իսկ 2010 թվականին Օսլոյում տեղի ունեցող ջազ փառատոնի ժամանակ նրան շնորհեցին «Ella Award» մրցանակը։
2010 թվականին խումբն առաջին անգամ հյուրախաղերով այցելեց Ճապոնիա, իսկ դրանից մեկ տարիկ առաջ նաև Ռուսաստան և ելույթ ունեցավ մոսկովյան« Moscow Jazz Open» ջազ փառատոնին։
Արիլդ Անդերսենը Ունսեթ Սիգրիդի «Քրիստին, Լավրանսի դուստրը» ստեղծագործության բեմականացնելու նպատակով գրեց երաժշտություն։ Իսկ 2002 թվականին նա ներկայացրեց Սոֆոկլեսի «Էլեկտրա» ողբերգության երաժշտական տարբերակը։ Ընդ որում, այս ստեղծագործության պրեմիերան տեղի ունեցավ Աթենքում՝ 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.