![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Athletes_Louvre_MNE964.jpg/640px-Athletes_Louvre_MNE964.jpg&w=640&q=50)
Արիբալլոս
From Wikipedia, the free encyclopedia
Արիբալլոս[1][2][3][4][5] (հին հունարեն՝ αρύβαλλος), հին հունական անոթ՝ ոչ մեծ չափսով, շրջանաձև, բարակ, վեր ձգված վզիկով՝ հարթ պսակիկի մոտից լայնացող։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Athletes_Louvre_MNE964.jpg/640px-Athletes_Louvre_MNE964.jpg)
Արիբալլոսն ունի ժապավենի տեսքով լայն բռնակ։ Արիբալլոսը կիրառվել է հոտավետ հեղուկների պահպանման համար, հատկապես՝ հոտավետ յուղերի։ «Արիբալլոս» բառը ծագում է ἀρύω «վերցնել, շերեփահանել» և -βαλλος՝ ծագումով կապված βαλλάντιον «դրամապանակ»[6][7] բառերի հետ։ Աթենեոսում անոթն այդ անվանումն ստացավ փողի քսակին[8] ունեցած նմանության համար։ ֆունկցիոնալ առումով արիբալլոսը նման է ալաբաստրոնին։
Եթե ալաբաստրոնից օգտվում էին կանայք, ապա արիբալլոսները նախատեսված էին տղամարդկանց համար և առավելապես օգտագործվում էին աթլետների կողմից՝ մարմնի խնամքի համար։ Արիբալլոսները տանում էին դաստակին ամրացված փոքրիկ գոտիով։
Պահպանված արիբալլոսների մեծ մասը պատրաստված է կավից, սակայն հանդիպում են նաև բրոնզից և հախճապակուց պատրաստված արիբալլոսներ։