![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/HR3004_of_2005_%2528CHINA_Act%2529_Press_Conference.jpg/640px-HR3004_of_2005_%2528CHINA_Act%2529_Press_Conference.jpg&w=640&q=50)
Արժութային միջամտություն
From Wikipedia, the free encyclopedia
Արժութային միջամտություն, որը նաև հայտնի է որպես արժութային շուկայի միջամտություն կամ արժութային մանիպուլյացիա, դրամավարկային քաղաքականության գործողություն է։ Տեղի է ունենում, երբ կառավարությունը կամ կենտրոնական բանկը գնում կամ վաճառում է արտարժույթ՝ իր սեփական արժույթի դիմաց՝ հիմնականում փոխարժեքի և առևտրային քաղաքականության վրա ազդելու մտադրությամբ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/HR3004_of_2005_%28CHINA_Act%29_Press_Conference.jpg/320px-HR3004_of_2005_%28CHINA_Act%29_Press_Conference.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Exchange_Money_Conversion_to_Foreign_Currency.jpg/640px-Exchange_Money_Conversion_to_Foreign_Currency.jpg)
Քաղաքականություն մշակողները կարող են միջամտել արտարժույթի շուկաներին՝ առաջ մղելու տարբեր տնտեսական նպատակներ՝ վերահսկել գնաճը, պահպանել մրցունակությունը կամ պահպանել ֆինանսական կայունությունը։ Հստակ նպատակները, ի թիվս այլ գործոնների,կախված են երկրի զարգացման փուլից, ֆինանսական շուկայի զարգացման և միջազգային ինտեգրման աստիճանից և ցնցումների նկատմամբ երկրի ընդհանուր խոցելիությունից[1]։
Արժութային միջամտության առավել ամբողջական տեսակը ֆիքսված փոխարժեքի սահմանումն է այլ արժույթի կամ որոշ այլ արժույթների միջին կշռվածի նկատմամբ։