Արգենտինայի կինեմատոգրաֆիա
From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինայի կինեմատոգրաֆիա, Արգենտինայի Հանրապետության ֆիլմարտադրությունը, կինեմատոգրաֆիական նյութի ազգային ոճը և մատուցման ձևը, ինչպես նաև արտադրության գործընթացի և ստեղծված աշխատանքների վարձույթի հետ կապված տնտեսական փոխհարաբերությունները։ Իսպանախոս երկրների այս ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրքերը, այդ թվում՝ միջազգային մրցանակների քանակով՝ Գոյա մրցանակի 18 առաջադրումներից հաղթել է 13-ում («Իսպաներեն լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգ), Օսկարի 6 առաջադրումներից 2-ում («Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ)։