Արգաու
From Wikipedia, the free encyclopedia
Արգաու, նաև՝ Աարգաու (գերմ.՝ Aargau, ֆր.՝ Argovie, իտալ.՝ Argovia, ռոմանշ.՝ Argovia) [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈaːrɡaʊ]]] ( լսել), երբեմն՝ լատինացված ձևոով Argovia), կանտոն Շվեյցարիայի հյուսիսում, Աարե գետի ստորին հոսանքի մերձակայքում (այստեղից էլ՝ կանտոնի Aar-Gau անվանումը, որ գերմաներենից թարգմանած՝ նշանակում է Աարեի մարզ)։ Երկրի ամենախիտ բնակեցված կանտոններից մեկն է[3]։
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Հյուսիսարևմտյան Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Արաու[1] | ||||
Ամենաբարձր կետ | Geissfluegrat? | ||||
ԲԾՄ | 382 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Aargau? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲678 207 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
Տարածք | 1403,77 կմ² | ||||
Հիմնադրված է | 1803 թ. | ||||
Սահմանակցում է | Բազել-Լանդ, Զոլոտուրն, Բեռն, Լյուցերն, Ցուգի կանտոն, Ցյուրիխ և Բադեն-Վյուրթեմբերգ | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2, Կենտրոնական եվրոպական ժամանակ, Ամառային ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||||
ISO 3166-2 կոդ | CH-AG | ||||
Ավտոմոբիլային կոդ | AG | ||||
Անվանված է | Աարե | ||||
ag.ch(գերմ.) | |||||
Դեռևս մեր թվականությունից առաջ 200 թվականին Արգաուն ու շրջակա տարածքները գտնվել են հելվետների տիրապետության տակ[4], այնուհետև գրավվել են հին հռոմեացիների, իսկ մեր թվականության 6-րդ դարում՝ ֆրանկների կողմից[5]։ Հին հռոմեացիները ներկայիս Բրուգգի մոտակայքում խոշոր բնակավայր են հիմնել՝ Վինդոնիսա անվանումով[4]։ Պատմաճարտարապետական նշանավոր հուշարձաններից են նաև Հաբսբուրգների ամրոցի ավերակները (այդ նույն Բրուգգի մերձակայքում),Քյոնիգսֆելդենի աբբայության վանքը՝ սքանչելի նկարազարդված միջնադարյան լուսամուտներով, Ֆարի վանական համալիրը...