From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Արանասու «Արանչա» Գոնսալես Լայա (իսպ.՝ María Aránzazu «Arancha» González Laya, մայիսի 22, 1969, Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[1]), իսպանացի կին քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ։ Սանչեսի երկրորդ գրասենյակում 2020 թվականի հունվարի 13-ից զբաղեցնում է Արտաքին գործերի, Եվրամիության և միջազգային համագործակցության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը եղել է Միջազգային առևտրային կենտրոնի գործադիր տնօրեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական։
Արանչա Գոնսալես Լայա | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Նավառայի համալսարան և Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարան |
Մասնագիտություն՝ | մենեջեր, գլխավոր գործադիր տնօրեն, փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 22, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Պարգևներ | |
Արանչա Գոնսալես Լայան ծնվել է 1969 թվականի մայիսի 22-ին, Սան Սեբաստիանում, պետական դպրոցի տնօրենի ընտանիքում։ Մոր անունը Հոսեֆա Լայա է։ Մեծացել է Գիպուսկոա նահանգի Տոլոսայի մունիցիպալիտետում։ Խոսում է բասկերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն։
Նավառայի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, ապա Մադրիդի Կառլ III համալսարանում ստացել է Եվրոպական իրավունքի մագիստրոսի աստիճան։
Աշխատել է Բրյուսելի Freshfields Bruckhaus Deringer գերմանական փաստաբանական գրասենյակում։
2002-2005 թվականներին Եվրոպական հանձնաժողովում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, բանակցություններ է վարել Մերկոսուրի, Իրանի, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի, Բալկանյան և միջերկրածովյան երկրների հետ առևտրային համաձայնագրերի մասին։
2005-2013 թվականներին աշխատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ 2005-2013 թվականներին ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում գտնվելու ժամանակ եղել է Պասկալ Լամիի գրասենյակի ղեկավարը, միաժամանակ՝ 2008-2013 թվականներին եղել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի ներկայացուցիչը Մեծ քսանյակում։
2013 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը եղել է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, առևտրի և զարգացման հարցերով և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Առևտրի զարգացման գործնական, ձեռնարկատիրական ասպեկտների վերաբերյալ տեխնիկական համագործակցության գործակալության գործադիր տնօրեն[2]։
2020 թվականի հունվարի 13-ին Սանչեսի երկրորդ գրասենյակում զբաղեցրել է Արտաքին գործերի, Եվրամիության և միջազգային համագործակցության նախարարի պաշտոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.