From Wikipedia, the free encyclopedia
Արաբական խոհանոց, Արաբական թերակղզու և Միջին Արևելքի երկրների ավանդական խոհանոց։ Նրա ազդեցությունը զգացվում է նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրների վրա։
Չնայած Մերձավոր Արևելքի երկրների ազգային խոհանոցների տարբերություններին՝ դրանք շատ են կապված արաբական խոհանոցի հետ։ Հիմնականում ուտեստները պարունակում են ոսպ և լոբի, որոնցից շատ հաճախ պատրաստվում է մածուկ և օգտագործում տարբեր ձևերով։
Արաբական հայտնի ուտեստներ.
Գառան միսը քաբաբի՝ տեսքով կամ խաշած, արաբական խոհանոցում ամենատարածված մսատեսակն է։ Գառան մարմնի բոլոր մասերը օգտագործվում են՝ ներառյալ փորոտիքը, գլուխը և սմբակները։ «Հուզի» ուտեստի համար մի ամբողջ գառ են լցոնում հավով, ձվով և բրնձով։ Համեմում են շաֆրանով և սոխով։
Հավի հետ մեկտեղ Եգիպտոսում և Հյուսիսային Աֆրիկայում ուտում են աղավնի։ Մուսուլմանների շրջանում խոզի միսն արգելված է ուտել, նույնիսկ այդ շրջանի քրիստոնյաները այն շատ հազվադեպ են ուտում։ Առափնյա շրջաններում սննդի մեջ կարևոր դեր է խաղում ձուկը։
Մսային կերակրատեսակներին հաճախ ավելացնում են կիտրոն, յոգուրտ, քացախ, հնդկասալոր, նռան հյութ, և այս ամենը ուտեստներին թթու համ է տալիս։
Բանջարեղենի մեծամասնությունը խաշում են մսով։ Միայն բանջարեղենային ուտեստներ պատրաստելիս բանջարեղենը հաճախ լցոնում են բրնձով։ Քացախում թրջված բանջարեղենը կարևոր դեր է խաղում։ Հաճախ են օգտագործում թարմ կամ չոր մրգեր՝ որպես մսի հավելում։
Ցորենը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր հացահատիկը, բայց որոշ երկրներում կարևոր դեր է խաղում նաև բրինձը։ Կուս-կուսը լայն տարածում ունի Հյուսիսային Աֆրիկայից մինչև Սիրիա ընկած տարածքում։ Արաբական մնացած երկրներում օգտագործում են բլղուր։
Արաբական հացի վրա (փիթա) նրանք հաճախ խաշած միս են դնում և փաթաթում։
Արաբական հանրաճանաչ քաղցրավենիքը մուհալաբիան է, որ պատրաստվում է բրնձից։ Շատ համեղ են նաև արմավից պատրաստված բլիթները։ Փախլավան թուրքական խոհանոցի ուտեստ է։ Շատ ուտեստներ քաղցրացնում են արմավից պատրաստված օշարակով կամ մեղրով։
Սուրճը տարածաշրջանի ամենատարածված ըմպելիքն է։ Այն պատրաստելու և խմելու գործընթացը բարդ ծես է, որը սովորաբար կապված է հյուրերի ընդունելության հետ։ Սկզբում սուրճի հատիկները բովում են՝ դրանք խառնելով մետաղական գդալով, այնուհետև մանրացնում` որոշակի ռիթմի պարտադիր պահպանումով։ Սուրճը եփվում է պղնձե կամ փողային անոթներում (ջազվա)։ Պատրաստի ըմպելիքը մատուցվում է փոքր բաժակներով։ Հյուրերին երեք անգամ սուրճ են սպասարկում, որից հետո էթիկան պահանջում է շնորհակալություն հայտնել տիրոջը և մերժել։ Սուրճը խմում են առանց շաքարի, բայց համեմունքներով` մեխակ, հիլ, որոշ երկրներում` զաֆրան և մշկընկույզ։
Երկրորդ տեղում սև և շատ քաղցր թեյն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական խոհանոց» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.