Արաբական թերակղզու անապատներ
անապատների համախումբ, որոնք գտնվում են Արաբական թերակղզում From Wikipedia, the free encyclopedia
անապատների համախումբ, որոնք գտնվում են Արաբական թերակղզում From Wikipedia, the free encyclopedia
Այս հոդվածը Ասիայում գտնվող անապատների մասին է:Աֆրիկայում գտնվող անպատների մասին,տես՝ Արաբական անապատներ
Արաբական թերակղզու անապատներ | |
---|---|
Տեսակ | անապատ |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Սաուդյան Արաբիա, Օման, Եմեն, Իրաք, Հորդանան և ԱՄԷ |
Երկարություն | 2100 կմ |
Լայնություն | 1100 կմ |
Ամենաբարձր կետ | Ջաբալ ան-Նաբի Շուայբ |
Մակերես | 2 330 000 կմ² |
Մասն է | ցամաք և Սաուդյան Արաբիայի աշխարհագրություն |
Արաբական թերակղզու անապատներ, անապատների համախումբ, որոնք գտնվում են Արաբական թերակղզում։ Անգլալեզու աշխարհագրությունում կոչվում է Արաբական անապատ ( անգլ.՝ Arabian Desert):
Անապատի գերակշիռ մասը ընկած է Սաուդյան Արաբիայում,բայց նաև ներթափանցում է Հորդանանի, Իրաքի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, ՄԱԷ-ի և Եմենի տարածքներ։ Անապատի որոշ հատվածներ ունեն իրենց անունները՝ Ռուբ ալ-Խալի[1], Մեծ Նեֆուտ, Դեհնա,Նեֆուտ-Դահի, Էլ Հասա, Վահիբա, Ջաֆուրա, Տիհամա։ Այն մեծությամբ երկրորդ անապատն է աշխարհում՝ Սահարայից հետո, տարածքը կազմում է մոտ 2 300 000 կմ²։
Կեսօրին դիտվող բարձր ջերմաստիճանները (մինչև 56°С) և գիշերային ցածր ջերմաստիճանները (մինչև -12°С)[2], անբարենպաստ պայմաններ են ստեղծում, որի պատճառով բուսական և կենդանական աշխարհն աղքատ է։ Խոշոր կենդանիներից այստեղ ապրում են վիթեր (մասնավորապես՝ ջեյրաններ), թավշյա կատուներ, օրիքսներ, փշապոչ ագամաներ (մողես)։ Այստեղ մշտապես բնակվող մարդկանց կողմից գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են գծավոր բորենիները, շնագայլերը և մեղրակերները։ Հայտնաբերվել են հնում անապատի տեղում գոյություն ունեցող գետերի և լճերի մնացորդներ[3], հավանաբար մի քանի տասնյակ հազարամյակներ առաջ այստեղ անտառ է եղել[4]:Անապատում հետախուզվել են նավթի խոշոր հանքավայրեր, հայտնաբերվել են բնական գազ, ֆոսֆատներ և ծծումբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.