Ռուբ ալ-Խալի անապատ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռուբ-Էլ-Խալի (արաբ․՝ الربع الخالي), ավազային անապատ Արաբական թերակղզու հարավ–արևելքում, տեկտոնական իջվածքում։ Տարածությունը 650 հզ․ կմ2 է (երկրագնդի խոշոր անապատներից մեկը)։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ մոտ 500 կմ՝․ Մակերևույթը հարթավայրային է։ Բարձրությունը արլևելքում 100–200 մ է, արևելքոում՝ 500–1000 մ։ Տարածքի մոտ 80% –ը ծածկված է շարժուն ավազներով, որոնք առաջացնում են բարխաններ և թմբաշարեր։ Տարածված են ընդարձակ աղուտները։ Տարեկան տեղումները չեն հասնում 50 մմ–ի։ Մշտական մակերևութային հոսք չկա։ Ծայրամասերում հազվադեպ հանդիպում են օազիսներ։ Բնակիչները գլխավորապես արաբներ են, զբաղվում են քոչվորական անասնապահությամբ և ուղտաբուծությամբ։ Իր մեջ ընդգրկում է 4 պետություն՝ Սաուդյան Արաբիա, Օման, ՄԱԷ և Եմեն։ Անապատի տարածքը ավելի մեծ է քան Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդեռլանդների տարածքը իրար հետ վերցրած։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբ ալ-Խալի անապատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 7)։ |
Ռուբ ալ-Խալի անապատ | |
---|---|
Տեսակ | անապատ |
Երկիր | ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Եմեն և Օման |
Երկարություն | 999 999,690624 մետր |
Մակերես | 680 000 կմ² |
Մասն է | Միջին Արևելք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.