հայ կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Ատոմ Հովսեփի Էգոյանը (հուլիսի 19, 1960[1][2][3][…], Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն), կանադահայ կինոռեժիսոր։
Ատոմ Էգոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն |
Կրթություն | Թրինիտի քոլեջ և Mount Douglas Secondary School? |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և մոնտաժող |
Ամուսին | Արսինե Խանջյան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000382 |
egofilmarts.com |
Ծնվել է 1960 թվականի հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ քառիցս մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993 թ.) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004 թվականին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։
Ամենահայտնի ֆիլմերից է Արարատը (2002 թ.)։
Նրա կինը դերասանուհի Արսինե Խանջյանն է։
2011 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.