Ատոմական ուժային մանրադիտակ

From Wikipedia, the free encyclopedia

Ատոմական ուժային մանրադիտակ

Ատոմական ուժային մանրադիտակը (ԱՈՒՄ) շատ բարձր լուծելիության մանրադիտակ է, որը ի վիճակի է տարալուծել 1 նանոմետրից փոքր օբյեկտներ, մոտ 1000 անգամ ավելի լավ քան սովորական լուսային մանրադիտակները։ ԱՈՒՄ-ը տրամաբանական զարգացումն էր Սքանավորող Թունելային Մանրադիտակի, որը ստեղծվել էր Գերդ Բիննիգի և Հայնրիխ Ռոհրերի կողմից 1980-ականների սկզբին և որի համար նրանք 1986 թվականին արժանացան Նոբելյան մրցանակի։ Ներկայումս ԱՈՒՄ-ը հանդիսանում է նանոտեխնոլոգիայում ամենաառաջնային ու կիրառելի գործիքներից մեկը։ Ի տարբերություն օպտիկական մանրադիտակների ինֆորմացիան հավաքվում է ոչ թե «տեսնելու» այլ «զգալու» սկզբունքի վրա։ Նանոմետրիկ չափսերի զննող տարրը (զննիչ, անգլ. tip in cantilever)փոխազդում է մակերևույթի հետ շոշափելով այն և այդպիսով գրանցում է մակերևույթի տոպոգրաֆիան։ Զննիչի ատոմական ճշգրտությամբ շարժումը կարգավորվում է պիեզոէլեկտիկ տարրերի միջոցով։

Արագ փաստեր Հատկանիշներ, Օգտագործած ճառագայթ ...
Ատոմական ուժային մանրադիտակ
ԱՈՒՄ
Atomic force microscope

Ատոմական ուժային մանրադիտակի սխեման
Հատկանիշներ
Օգտագործած
ճառագայթ
էլեկտրոնային
Նմուշի հատկանիշներ
Տեսակ պինդ մարմին
Այլ
Ստեղծել է՝ Բինիգ, Կալվին Քուեյթ, Քրիստոֆ Գերբեր
Փակել

ԱՈՒՄ ունի երեք հիմանկան հնարավորություն՝ ուժի չափում, մակերևութային (տոպոգրաֆիկ) պատկերում և մանիպուլյացիա։ Ուժի չափման դեպքում, ԱՈՒՄ-ը կարող է չափել զննիչի և նմուշի միջև ուժը՝ որպես դրանց փոխադարձ ազդեցության ֆունկցիա։ Այն կարող է կիրառվել ուժային սպեկտրոսկոպիա իրականացնելու միջոցով նմուշի մեխանիկական հատկությունները որոշելու համար։ Օրինակ կարող է լինել նմուշի Յունգի մոդուլի օրինակը՝ որպես կոշտության չափանիշ։ Պատկերման ժամանակ, զննիչի ռեակցիան նմուշի կողմից ազդող ուժին կարող է օգտագործվել՝ մեծ լուծելիության եռաչափ տարածական եզրային պատկերներ ստանալու համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատոմական ուժային մանրադիտակ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.