![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/AED_open_cutout.jpg/640px-AED_open_cutout.jpg&w=640&q=50)
Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլիատոր
From Wikipedia, the free encyclopedia
Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլիատոր (ԱԱԴ), հանդիսանում է էլեկտրական սարք, որը ավտոմատ ախտորոշում է կյանք համար վտնգավոր առիթմիաները, որոնցից են առանց ծայրամասային ռիթմի փորոքային տախիառիթմիան, փորոքային ֆիբրիլիացիան[1] և էլեկտրականության միջոցով ընդհատելով առիթմիան, հնարավորություն են տալիս սրտին վերականգնելու իր բնականոն ռիթմը։
Պարզ վիզուալ և լսղական հրամանների շնորհիվ, սարքը կարող է հեշտորեն օգտագործվել ոչ մասնագետների կողմից, իսկ սարքի կառավարման հետ կապված ուսուցումները իրականացվում են առաջին բուժգնության, վկայագրված առաջնային արձագանքման և հիմնական կենսապահովման մակարդակի սիրտ-թոքային վերակենդանացման դասընթացների ժամանակ[2]։
ԴԵֆիբրիլիատորի շարժական սարքը ստեղծվել է 1960-ական թվականներին Ֆրենկ Պենտրիջի կողմիվ Բլեֆաստում (Հյուսիսային Իռլանդիա), իսկ առաջին ավտոմատացված դեֆիբրիլիատորը, հանրային օգտագործման նպատակներով ստեղծել է 1970-ականների վերջին Սրտային Վերակենդանացման կազմակերպության կողմից կոչվել է Heart-Aid[3]: