From Wikipedia, the free encyclopedia
Ավստրո-հունգարական համաձայնագիր 1867 (գերմ.՝ Ausgleich, հունգ.՝ Kiegyezés), որով հիմնադրվել է Ավստրո-Հունգարիան։ Համաձայնագրով միայն մասնակի վերականգնվեց[1] 1848 թվականից առաջ Հունգարիայի թագավորության անկախությունը, որը բաժանված էր Ավստրիական կայսրությունից։ Համաձայնությամբ վերջ դրվեց Հունգարիայի նկատմամբ 18-ամյա դիկտատուրային, որը Ֆրանց Յոզեֆ I-ը ներդրել էր 1848 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո։ Հունգարիայի թագավորության տարածքային ամբողջականությունը վերականգնվեց։ Համաձայնագրով վերականգնվեց նաև Հունգարիայի թագավորության հին սահմանադրությունը[2]։
Հունգարիայի քաղաքական ղեկավարները ունեին երկու հիմնական նպատակ քննարկումների ժամանակ։ Վերականգնել Հունգարիայի նախկին կարգավիճակը, որը կորցրել էին Հունգարիայի հեղափոխությունից հետո։ Մյուսը վերականգնել բարեփոխումների մասին մի շարք օրենքներ, որոնք հիմնված էին հունգարացի հեղափոխականների 12 պահանջների վրա, որոնք ենթադրում էին քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքներ Հունգարիայում[3]։ Ֆրանց Ժոզեֆի կողմից վերականգնվեցին անգամ հունգարիայի հեղափախական խորհրդարանի Ապրիլյան օրենքները։
Համաձայնության ներքո Հաբսբուրգների տարածքները ճանաչվեցին որպես իրական միություն Ավստրիական կայսրության և Հունգարիայի թագավորության միջև և կայսրության մի մասը ղեկավարում էր Ավստրիայի կայսրը, մյուս մասը Հունգարիայի թագավորը։ Ցիսլեյտանիա (ավստրիական) և Տրանսլեյտանիա (հունգարական) պետությությունները ղեկավարում էին առանձին խորհրդարաններ և վարչապետներ։ Երկու երկրները ունեին միասնական դիվանագիտական և պաշտպանական քաղաքականություն։ Այդ պատճառով կար միասնական արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ, որոնք երնթարկվում էին ուղղակի միապետներին։
Հունգարիայի և Ավստրիայի հարաբերությունները մինչև հեղափոխությունը անձնական միություն էին, իսկ համաձայնությունից հետո դարձավ իրական միություն[4]։ Այսպիսով, համաձայնությունը հունգարական հասարակության կողմից համարվում էր որպես դավաճանություն հունգարական կենսական շահերին և 1848 թվականի բարեփոխումների ձեռքբերումներին։ Փոխզիջումը մնաց անընդունելի էթնիկ հունգար ընտրողների շրջանում[5]։ Էթնիկ հունգարները չէին աջակցում իշխող Ազատական կուսակցության Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.