Ավստրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Ավստրիայի օբյեկտները թվով 9-ն են (2016 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,9 % -ը (1073-ը 2017 թվականին)։ Բոլոր օբյեկտներ ցանկում ներառված են մշակութային չափանիշներով, ընդ որում դրանցից 1-ը ճանաչվում է որպես մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ)։ Բացի այդ, 2016 թվականի դրությամբ Ավստրիայի տարածքում տեղակայված են 13 օբյեկտներ, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ են[1]։ Ավստրիայի Հանրապետությունը 1992 թվականի դեկտեմբերի 18–ին վավերացրել է ժառանգության պաշտպանության կոնվենցիան[2]։ Ավստրիայի առաջին 2 օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1996 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 20-րդ նստաշրջանում։