Ավստրիայի համընդահանուր քաղաքացիական կարգ
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի համընդհանուր քաղաքացիական կարգ (Ավստրիայի քաղաքացիական օրենսգիրք, գերմ.՝ Allgemeines bürgerliches Gesetzbuch, ABGB ), սկզբում Ավստրիական կայսրության, 1867 թվականից Ավստրո-Հունգարական կայսրության, այնուհետև Ավստրիայի Հանրապետության քաղաքացիների անձնական-իրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտ։
Փաստաթուղթը ստորագրվել է Ֆրանց II կայսեր կողմից 1811 թվականի հունիսի 1-ին և ուժի մեջ է մտել 1812 թվականին։ Ներակում գործում է սկզբնական փաստաթղթի համեմատ որոշ փոփոխություններով։ Նապոելոնի օրենսգրքի հետ միասին համարվում է աշխարհում գործող ամենահին քաղաքացիական օրենսգիրք։