Ավստրալիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիա, բարձր զարգացած հետարդյունաբերական երկիր է[7]։ Ավստրալիայի տնտեսությունը աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որի ՀՆԱ-ն կազմում է 1,57 տրիլիոն դոլար[8]։ Ավստրալիայի համախառն գումարը կազմում է 6,4 տրիլիոն դոլար[9]։ 2012 թվականին Ավստրալիան անվանական ՀՆԱ-ի առումով ամենամեծ ազգային տնտեսությունների ցանկում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[10], իսկ ՀՆԱ-ի առումով՝ 18-րդ հորիզոնականը[11]։ Ավստրալիայի տնտեսության մասնաբաժինը կազմում է համաշխարհային տնտեսության մոտավորապես 2,1%-ը։ Ավստրալիան աշխարհում 19-րդն է, ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ծավալներով
Արժույթ | Ավստրալիական դոլար |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | 1 323 421 072 479,1 $[1] |
ՀՆԱ-ի աճ | 2,5 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 53 793 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 2,1 տոկոս[4][5] |
Գործազրկություն | 3,7 տոկոս[6] |
Սիդնեյի Ավստրալիական ֆոնդային բորսան, Ավստրալիայի և Հարավային Խաղաղ օվկիանոսի ամենամեծ ֆոնդային բորսան է[12], շուկայական կապիտալիզացիայով աշխարհում զբաղեցնում է նաև 9-րդ տեղը, որը կազմում է 1,4 տրիլիոն դոլար[13]։ Ավստրալիան աշխարհի մի շարք խոշորագույն ընկերությունների ծննդավայրն է, ինչպիսիք են՝ BHP Billiton, National Australia Bank, Commonwealth Bank, Rio Tinto, ANZ, Westpac, Telstra, Macquarie Group, Woolworths Limited և AMP Limited ՝ Ավստրալիայի 10 խոշորագույն ընկերությունները[14]։
Ավստրալական դոլարը Ավստրալիայի միության և նրա տարածքների արժույթն է, ներառյալ Սուրբ Ծննդյան կղզին, Կոկոս կղզիները և Նորֆոլկ կղզին։ Այն նաև խաղաղօվկիանոսյան մի քանի անկախ պետությունների՝ Կիրիբատի, Նաուրու և Տուվալու պաշտոնական արժույթն է։
Ավստրալիան APEC-ի, G20-ի, OECD-ի և ԱՀԿ-ի անդամ է։ Երկիրը նաև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել ԱՍԵԱՆ-ի, Չիլիի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի հետ[15]։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև տնտեսական կապերն ամրապնդելու համար 1983 թվականին ընդունված առևտրային համաձայնագիրը, որը բաղկացած էր ներմուծման և արտահանման գործառնությունների սահմանափակումների աստիճանական վերացումից, կարողացավ էապես օգնել Նոր Զելանդիայի տնտեսության հետ ինտեգրմանը, իսկ 2011 թվականին ընդունվեց ծրագիր՝ մինչև 2015 թվականը ավստրալական տնտեսական շուկա ձևավորելու համար[16]։