թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիական որոր[1] (լատին․՝ Chroicocephalus novaehollandiae) որորների ընտանիքի (Laridae)[2] միջին մեծության թռչուն։
Ավստրալիական որոր | |
Ավստրալիական որոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Որորներ (Laridae) |
Ցեղ | Chroicocephalus |
Տեսակ | Ավստրալիական որոր (C. novaehollandiae) |
Միջազգային անվանում | |
Chroicocephalus novaehollandiae Stephens, 1826 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ավստրալիական որորի երկարությունը հասնում է 36-44 սմ։ Թևերի երկարությունը 26,8-31,9 սմ է։ Թևերի բացվածքը 91-95 սմ է։ Այս թռչունի քաշը 265-315 գրամ է։ Արու թռչունները մի փոքր ավելի մեծ են և ծանր, քան էգերը[3]։
Մեծահասակ թռչունների գլուխը, պոչը և մարմնի ստորին մասը սպիտակ են։ Մեջքը և պոչի շուրջը գունատ մոխրագույն են։ Թևերը սև են, մեծ սպիտակ բծերով։ Կտուցը և ոտքերը վառ կարմիր են։ Աչքերը դեղնասպիտակավուն են մուգ կարմիր շրջանակով։
Երիտասարդ թռչունների թևերը թեփուկավոր են, շագանակագույն։ Նրանք շատ նման են սեռապես հասուն թռչուններին։ Կտուց և աչքերը սովորաբար սևից մուգ շագանակագույն գույնի են, իսկ ոտքերը դեռ դեղնաշականակագույն են[3]։
Ավստրալիական որորը տարածված է Ավստրալիայի, Թասմանիայի և Նոր Կալեդոնիայի ծովափներում, կղզիներում և մեծ լճերում։ Այս թռչունները գաղթում են կարճ տարածություններ։
Այս թռչունների տեսակը՝ պոպուլյացիան գնալով աճում է։ 1990-ական թվականների սկզբին Ավստրալիայում բնադրած 200 գաղութներում տեղավորվել էր 500 000 զույգ թռչուն[3]։
Ավստրալիական որորը սնվում է ճիճուներով, ձկներով, միջատներով և խեցգետնանմաններով։
Ավստրալիական որորը բնադրում է գաղութով, միայն երբեմն զույգերը բնադրում են առանձին։ Հաճախ թռչունները հանդիպում են նախորդ տարվա զույգի հետ և օգտագործում են նույն բույնը, որը մեկ տարի առաջ էին օգտագործում։ Բույները սովորաբար կառուցվում են գետնին, բայց կարելի է գտնել նաև թփերի մեջ, գետնից մինչև 2,5 մ բարձրության վրա։ Տեսակը ունակ է բազմանալ ամեն տարի։ Սովորաբար արևմտյան Ավստրալիայում այս թռչունների բազմացման ժամանակը համընկնում է մարտից նոյեմբեր ամիսներին։
Բնում դնում է մեկից հինգ ձու։ Թուխս նստելու շրջանը տևում է 21-27 օր։ Երիտասարդ թռչունները 4 շաբաթ մնում են բնադրված գաղութում։ Այնուհետև ևս երկու շաբաթ ծնող թռչունները նրանց կերակրում են արդեն բնադրած գաղութից դուրս։ 3-ից 4 տարեկան հասակում թռչունները դառնում են սեռականորեն հասուն։
2018 թվականի փետրվարի դրությամբ առանձնացվում է 3 ենթատեսակ[2].
Ավելի մեծ ենթատեսակը C. n. fosteri гբնադրում է Ավստրալիայի հյուսիսում, Նոր Կալեդոնիայում և Լուայետում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.