Ավլոս Կոռնելիոս Ցելսոս
From Wikipedia, the free encyclopedia
Ավլոս Կոռնելիոս Ցելսոս (լատին․՝ Aulus Cornelius Celsus, մ. թ. ա. 25, անհայտ - մոտ 50, անհայտ), հռոմեացի փիլիսոփա և բժիշկ։ Գրել է շուրջ 20 գիրք (լատին․՝ «Artes») փիլիսոփայության և գիտության տարբեր ասպարեզներից (ճարտասանություն, իրավունք, գյուղատնտեսություն, ռազմական գործ և բժշկություն)։ Այդ աշխատությունից մեզ է հասել միայն բժշկությանը վերաբերող հատվածը (8 գիրք, լատին․՝ «De medicina»)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | մ. թ. ա. 25 անհայտ |
---|---|
Մահացել է | մոտ 50 անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | բժիշկ և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1][2] |
Aulus Cornelius Celsus Վիքիպահեստում |
De Medicina-ն հանրագիտարանային բնույթի աշխատություն է, որը, դեռևս Հիպոկրատեսի և Ասկլեպիադեսի ժամանակներից եկող ավանդույթի համաձայն, բաղկացած է երեք մասից՝ սննդակարգ (դիետա), դեղաբանություն և վիրաբուժություն[3]։ Աշխատությունը կազմված է ութ գրքից՚
- 1-ին գիրք - – Բժշկագիտության պատմություն (ներառում է պատմություններ ութսուն բժշկագետների մասին, որոնցից ոմանք հայտնի են դարձել լոկ այս գրքի շնորհիվ[4])
- 2-րդ գիրք - – Ընդհանուր ախտաբանություն
- 3-րդ գիրք – Յուրահատուկ հիվանդություններ
- 4-րդ գիրք – Մարմնի մասերը
- 5-րդ և 6-րդ գրքեր – Դեղաբանություն
- 7-րդ գիրք – Վիրաբուժություն
- 8-րդ գիրք – Վնասվածքաբանություն
Ժամանակակիցները Ցելսոսին անվանել են «բժշկագիտության Ցիցերոն» (նրա հստակ, հասկանալի խոսքը նկատի առնելով), «հռոմեական Հիպոկրատ»։
De Medicina-ն առաջին անգամ տպագրվել է 1478 թվականին և երկար տարիներ եղել է բժշկագիտական գլխավոր ձեռնարկը Եվրոպայում։