Ավենտուրին
From Wikipedia, the free encyclopedia
Ավենտուրին[1], (ֆր. Aventurine, լատ. adventurus, advenio «պատահել»), քվարցի (քվարցիտ) մանրահատիկավոր տարատեսակն է։ Իրենից ներկայացնում է տափակ կամ մանրահատիկավոր հանքատեսակ, որը բաղկացած է քվարցից և նրա մեջ ցրված փայլաթիթեղի, իսկ երբեմն էլ քլորիտի կամ հեմատիտի մանր թեփուկներից։ Ավենտուրինը պատկանում է փոխակերպված հանքային ապարների թվին, որոնք առաջացել են ավազակավային նստվածքների, ավելի հաճախ ավազաքարերի, քվարցիտի և բյուրեղային թերթաքարերի խտացման և վերաբյուրեղացման ժամանակ։