From Wikipedia, the free encyclopedia
Ասպիրացիոն թոքաբորբ, թոքային վարակի տարատեսակ, որն առաջանում է ստամոքսի կամ բերանի համեմատաբար մեծ քանակությամբ պարունակության անցումից դեպի թոքեր[1]։ Նախանշանները ներառում են համեմատաբար արագ սկսվող հազը և տենդը[1]։ Թոքի թարախակույտը հնարավոր բարդություն է[1]։ Որպես տարատեսակ կարող է առաջանալ քիմիական պնևմոնիտ, որի պատճառը ստամոքսի ոչ վարակային, թթվային պարունակության անցումն է թոքեր[1][2]։
Ասպիրացիոն թոքաբորբ | |
---|---|
Ասպիրացիոն թոքաբորբի մանրադիտակային պատկեր նյարդաբանական հիվանդություն ունեցող մեծահասակի մոտ։ Երևում է օտար մարմնի հանդեպ հսկա բջջային ռեակցիան։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, հազ[1] |
Հետևանք | թոքաբորբ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 506.0, 507 և 770.18 |
Ռիսկի գործոններ | գիտակցության խանգարում, դիսֆագիա/ կլման ակտի խանգարում, ալկոհոլամոլություն, խողովակային սնուցում, բերանի խոռոչի հիգիենային չհետևել[1] |
Ախտորոշում | հիմնված է հիվանդության պատմության, գանգատների, ռենտգեն պատկերի, խորխի քննության վրա[1][2] |
Տարբերակիչ ախտորոշում | քիմիական պնևմոնիտ, տուբերկուլյոզ[1][2] |
Բուժում | հակաբիոտիկներ՝ կլինդոմիցին, մերոպենեմ, ամպիցիլին/ սուլբակտամ, մոքսիֆլոքսացին[1] |
Բարդություններ | թոքի թարախակույտ[1] |
Հաճախություն | ~10%-ը ունի հոսպիտալացման կարիք[1] |
Սկիզբը | սովորորաբար մեծահասակների մոտ[2] |
Aspiration pneumonia Վիքիպահեստում |
Վարակի պատճառ կարող են լինել տարբեր մանրէներ[2]։ Ռիսկի գործոնները ներառում են գիտակցության և կլման ակտի խանգարումները, ալկոհոլամոլությունը, զոնդով կերակրումը և բերանի խոռոչի հիվանդությունները[1]։ Ախտորոշումը հիմնված է հիվանդության պատմության, գանգատների, նախանշանների, կրծքավանդակի ռենտգեն և խորխի մանրէաբանական հետազոտությունների վրա[1][2]։ Թոքաբորբի այլ տեսակներից տարբերակումը կարող է դժվար լինել[1]։
Բուժումը, որպես կանոն, այնպիսի հակաբիոտիկներով է, ինչպիսին են կլինդամիցինը, մերոպենեմը, ամպիցիլին/սուլբակտամը, կամ մոքսիֆլոքսացինը[1]։ Տիպիկ քիմիական պնևմոնիտը հակաբակտերիալ բուժում չի պահանջում[1]։ Թոքաբորբի կապակցությամբ հոսպիտալացվածների 10%-ի մոտ պատճառն ասպիրացիան է[1]։ Վերջինս ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, հատկապես խնամքի կենտրոններում[2]։ Սեռային տարբերություն չի նկատվում[1]։
Ասպիրացիոն թոքաբորբի հիմնական պատճառը կլման ակտի խանգարումն է ի հետևանք նյարդաբանական հիվանդության կամ վնասվածքի, որն ուղղակիորեն խախտում է կլման ակտը կամ զուգակցվում է գիտակցության խանգարմամբ։ Այդ վիճակները նպաստում են մանրէի անցմանը թոքեր, որն էլ բերում է վարակի զարգացմանը։ Շատ վիրահատություններից նվազագույնը չորս ժամ առաջ ցուցված է դադարեցնել բերանով սննդի և/կամ հեղուկի ընդունումը։
Ասպիրաացիոն թոքաբորբի պատճառ կարող են հանդիսանալ ինչպես աէրոբ այնպես էլ անաէրոբ մանրէները[7] : Տարածված աէրոբ մանրէները ներառում են՝
Անաէրոբ մանրէները ևս կարևոր դեր են խաղում ասպիրացիոն թոքաբորբի պաթոգենեզում[9]։ Նրանք մտնում են բերանի խոռոչի մանրէային կազմի մեջ, իսկ երբ հայտնաբերվում են բրոնխիալ լվացման ջրերում՝ մեծ հավանականությամբ թոքաբորբը ասպիրացիոն է[9]։ Հավանական անաէրոբ մանրէներն են՝
Տեղակայումը հաճախ պայմանավորված է գրավիտացիայով և կախված է հիվանդի դիրքից։ Որպես կանոնաջ միջին ու ստորին բլթերն են հաճախ ախտահարվում՝ պայմանավորված աջ գլխավոր բրոնխի լայն տրամագծով և համեմատաբար հորիզոնական ընթացքով։ Եթե ասպիրացիայի պահին անձը ուղղահայաց դիրքում է՝ ավելի հաճախ երկու ստորին թոքադաշտերի ինֆիլտրացիա է առաջանում։ Եթե ասպիրացիան պատահում է հորիզոնոկան դիրքում, ինչպես օրինակ՝ ալկոհոլիկների մոտ, կոնսոլիդացիան տեղակայվում է աջ վերին բլթում[10]։
Ասպիրացիոն թոքաբորբն ախտորոշվում է՝ հաշվի առնելով հիվանդության պատմությունը, գանգատները, ֆիզիկալ և լաբորատոր հետազոտության տվյալները, ճառագայթային ախտորոշման մեթոդներով համապատասխան թոքադաշտերում ինֆիլրատի առկայությունը[1] : Սովորաբար, երբ կա թոքաբորբի, այդ թվում ասպիրացիոն, կասկած, կատարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն[11]։ Թոքաբորբի ասպիրացիոն բնույթի մասին է խոսում ինֆիլտրատի տեղակայման և ասպիրացիայի պահին հիվանդի դիրքի միջև կապը, ինչպես նաև դեպքին հաջորդած շնչառության դժվարացումն ու տենդը[12][13]։
Շատ կարևոր է միմյանցից տարբերակել ասպիրացին թոքաբորբն ու քիմիական պնևմոնիտը, քանի որ դրանց բուժումներն արմատապես տարբերվում են։ Քիմիական պնևմոնիտի պատճառը ագրեսիվ, թթվային միջավայրի կողմից թոքերի վնասումն է[14]։ Ի պատասխան ցանկացած վնասման օրգանիզմում առաջանում է բորբոքային ռեակցիա, որը պաշտպանական նշանակություն ունի։ Դա արտահայտվում է նույնպիսի նշաններով ինչ ասպիրացիոն թոքաբորբը՝ տենդ, լեյկոցիտոզ, ռենտգեն ինֆիլտրատ բնորոշ տեղակայումներով[14]։ Ամեն դեպքում,կարևոր է արձանագրել մանրէային վարակի բացակայությունը։
Գոյություն ունեն մի շարք միջոցառումներ, որոնք նվազեցնում են ասպիրացիոն թոքաբորբի առաջացման հավանականությունը. դրանք են՝
Հետազոտությունները ցույց են տվել, որ միայն բերանի խոռոչի մանրէների նվազեցումն արդեն իսկ ոչ միայն նվազեցնում է ասպիրացիոն թոքաբորբի հավանականությունը, այլ նաև մահվան ելքով դեպքերը[15]։ Մանրէների նվազեցմանն ուղղված, լայն տարածում ունեցող մեթոդներից է հակամանրէային դեղամիջոցների ինչպես տեղային, այնպես էլ ներերակային կիրառումը[15]։ Եթե դեղամիջոցների ազդման մեխանիզմը մանրէների ոչնչացումը կամ աճը կանգեցնելն է, ապա դրանց մեխանիկական հեռացումը մասնագետների կողմից ունի կարևորագույն նշանակություն[15]։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այն հիվանդների մոտ, ովքեր ունեն սնուցման զոնդով կերակրման կարիք, ասպիրացիոն թոքաբորբ զարգանալու ռիսկը նվազում է, երբ զոնդը տեղադրվում է ոչ թե ստամոքսում,այլ հետպիլորիկ հատվածում՝ տասներկումատնյա կամ աղիճ աղում[5]
Ասպիրացիոն թոքաբորբի ռիսկի խմբում գտնվող հիվանդների գերակշիռ մասն ունի կլման ակտի խանգարում, որը մեծացնում է սնման ընթացքում կերակրի մասնիկների ասպիրացիայի հավանականությունը[15]։ Կատարվել են որոշ փորձեր, որոնք ցույց են տալիս, որ կլման ակտին մասնակցող անատոմիական կառույցների մարզումն, ինչպիսիք են լեզուն և շրթունքները, կարող են նվազեցնել ասպիրացիայի էպիզոդները, այնուամենայնիվ, պնդումն ունի հիմնավոր ապացուցման կարիք.[15]: Այլ պարզ ու արդյունավետ գործողություններից են կերակրման ընթացքում բարենպաստ դիրքն ու կողմնակի օգնությունը[16]
Ասպիրացիայի բազմաթիվ դեպքեր պատահում են վիրահատությունների ժամանակ, հատկապես ընդհանուր անզգայացման պայմաններում ընթացող[17]։ Վերին ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ ընթացող վիճակները նպաստում են ասպիրացիային[17]։ Այդպիսի վիճակների նախավիրահատական ախտորոշումը կարևոր է հիվանդին պատշաճ նախապատրաստելու համար[17] :
Ասպիրացիոն թոքաբորբի բուժումը՝ վարակ առաջացրած մանրէի հեռացումն է հակաբիոտիկների միջոցով[1]։ Քանի որ պատճառագիտական մանրէները բազմաթիվ են, ցանկալի է օգտագործել լայն ազդեցության հակաբիոտիկներ[1]։ Ներկայումս խորհուրդ է տրվում օգտագործել կլինդամիցին, մերոպենեմ, էրթապենեմ, ամպիցիլին/ սուլբակտամ և մոքսիֆլօկսացին[1]։ Եթե ունենք նաև հիդրոթորաքս, ցուցման դեպքում կատարվում է հեղուկի հեռացում[9]։
Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդանոցում ասպիրացիոն թոքաբորբից ավելի շատ են մահանում, քան այլ թոքաբորբերից[18]։ Այս հիվանդները մոտ հետագայում թոքաբորբի զարգացման, ինչպես նաև կրկնակի հոսպիտալացման հավանականությունն ավելի բարձր է[18]։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրացիոն թոքաբորբով հիվանդներն ավելի դժվար են արձագանքում բուժմանը այլ թոքաբորբերի համեմատ[18]։
Բուժման բացակայության դեպքում ասպիրացիոն թոքաբորբը կարող է հարաճել՝ վերածվելով թոքի թարախակույտի[19]։ Մեկ այլ բարդություն է էպիեման, որի դեպքում թարախային էքսուդատը հավաքվում է թոքամզի խոռոչում[13]։ Շարունակական ասպիրացիան կարող է առաջ բերել բրոնխէկտազներ[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.