Ասուան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ասուան (արաբ․՝ أسوان, Ասվան[2]; ղպտ. ⲥⲟⲩⲁⲛ (Սուան), հին հունարեն՝ Συήνη), քաղաք Եգիպտոսում, Ասուանի նահանգապետության կենտրոնը։ Նախկինում կոչվում էր Սիենե կամ Սիենա։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ասուան | |||
| |||
Երկիր | Եգիպտոս | ||
Համայնք | Ասուան | ||
ԲԾՄ | 99±1 մետր, 99 մետր | ||
Բնակչություն | ▲351 332 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
| |||
Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 290 327 մարդ։
Գետային նավահանգիստ է Նեղոս գետի աջ ափին, առաջին քարվաստից ներքև։
Ասուանը աշխարհի ամենաչոր (և շոգ) բնակավայրերից մեկն է։ Տարեկան թափվում են ընդամենը 1,4 մմ տեղումներ (այդքան տեղումներ թափվում են մեկ ժամվա ընթացքում)։ Բազմաթիվ ամիսների ընթացքում անձրև ընդհանրապես չի տեղում։
Ձմռանը ցերեկը ջերմաստիճանը սովորաբար կազմում է +20…+25 ˚C, գիշերը՝ մոտ +10 ˚C: Ամռանը ջերմաստիճանը սովորաբար գերազանցում է +40 ˚C ցերեկը և կազմում է մոտ +25 ˚C գիշերը։ Ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել գրեթե մինչև 0 ˚C-ը, ամռանը՝ գերազանցում է +50 ˚C:
Ամենաբարձր ջերմաստիճանը պատմության ընթացքում գրանցվել է 1973 թվականի մայիսի 22-ին (51 ˚C), իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ 1989 թվականի հունվարի 6-ին (-2 ˚C)[3]:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ասուան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 34,8 | 38,5 | 44,0 | 46,1 | 51,0 | 48,9 | 48,1 | 48,0 | 47,8 | 45,3 | 42,2 | 37,2 | 51,0 |
միջին առավելագույնը (°C) | 22,6 | 24,6 | 29,3 | 35,0 | 38,9 | 41,1 | 41,3 | 41,1 | 39,5 | 35,7 | 29,0 | 24,2 | 33,5 |
միջին ջերմաստիճանը (°C) | 16,0 | 17,4 | 22,2 | 27,7 | 31,8 | 33,9 | 34,5 | 34,2 | 32,3 | 28,7 | 22,0 | 17,5 | 26,5 |
միջին նվազագույնը (°C) | 9,5 | 10,9 | 14,9 | 19,8 | 24,1 | 26,1 | 27,3 | 27,1 | 25,0 | 21,6 | 15,7 | 11,4 | 19,5 |
բացարձակ նվազագույնը (°C) | 2,2 | 3,9 | 5,0 | 7,8 | 13,4 | 18,9 | 20,0 | 18,7 | 16,1 | 12,0 | 6,1 | 3,9 | 2,2 |
տեղումների քանակը (մմ) | 0,1 | 0,0 | 0,5 | 0,2 | 0,2 | 0,0 | 0,0 | 0,0 | 0,05 | 0,3 | 0,05 | 0,1 | 1,5 |
Աղբյուր՝ pogoda.ru.net |
Ասուան քաղաքում կան քիմիական, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ երկաթի և շինարարական քարի (սիենիտի) արդյունահանություն։ Ասուանի մոտ Սովետական Միության օգնությամբ, կառուցվել է Ասուանի բարձրադիր ամբարտակի ջրաէներգետիկական կոմպլեքսը։ Զբոսաշրջության կենտրոն է, մուսուլմանական ուխտատեղի։ Ասուանում գործում են բուսաբանական այգին, Կահիրեի հնությունների թանգարանի մասնաճյուղը։
Քաղաքում է տեղակայված Եգիպտոսի զինված ուժերի ցամաքային զորքերի Հարավային ռազմական շրջանի ղեկավարությունը։
Քաղաքում են գտնվում[4]՝
Քաղաքի տեսարժան վայրերի դիտումը հիմնականում իրականացնում են Նեղոս գետով ոչ մեծ առագաստանավով[5]։ Առագաստանավի ստանդարտ երթուղին անցնում է վերոնշյալ տեսարժան վայրերով։ Սուրբ Սիմեոնի տաճարի ավերակների այցելության համար առաջարկվում են ուղտեր Աղա խանի դամբարանատնից ոչ հեռու։ Այնտեղից կարելի է ուղևորվել դեպի նուբիական գյուղ, որը գտնվում է անապատում։
Մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հարավ գտնվում են՝
Քաղաքը սպասարկում է Ասուանի միջազգային օդանավակայանը։ Հասանելի են նաև գնացքները և ավտոբուսները։ Քաղաքում գործում են նաև տաքսիներ և ռիկշաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.