Ասգարդ
From Wikipedia, the free encyclopedia
Ասգարդ (հին սկանդինավերեն՝ Ásgarðr[1]), սկանդինավյան դիցաբանության Ինը աշխարհներից մեկը, ուր բնակվում են ասերը։ Այն շրջապատված է ոչ լիարժեք պատով, որի առաջ կանգնած է հրիմսթուրսը՝ Սվադիլֆարի ձիուն հեծնած։ Գիլֆագիննինգի համաձայն՝ Ասգարդին ղեկավարում են Օդինն ու նրա կինը՝ Ֆրիգգը։
Ասգարդի առավել հայտնի տեղայնություններից է Վալհալլան, ուր նստում է Օդինը և ուր մահից հետո հայտնվում են մարտում զոհված զինվորները՝ Օդինի կերուխումին մասնակցելու։