![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Difference_DNA_RNA-ES.svg/langhy-640px-Difference_DNA_RNA-ES.svg.png&w=640&q=50)
Առաջնային կենսապոլիմեր
From Wikipedia, the free encyclopedia
Առաջնային կենսապոլիներ, պոլիմեր, որի հիմքի վրա ծագել է կյանքը։ Ավանդաբար համարվում է, որ առաջնային մոլեկուլը եղել է սպիտակուցը կամ նուկլեինաթթուն, քանի որ պարզագույն վիրուսները (օրինակ ծխախոտի խճանկարային վիրուսը) կազմված են նուկլեինաթթվի ոչ մեծ մոլեկուլից և մի քանի տեսակ սպիտակուցներից։ Նուկլեինաթթուները և սպիտակուցները միլիոնավոր տարիներ տևած էվոլյուցիայի ընթացքում անխզելիորեն կապվել են միմյանց։ Բջջում տեղի ունեցող 2 կարևորագույն գործընթացներին (սպիտակուցի կենսասինթեզ և ժառանգական նյութի կրկնապատկում) մասնակցում են և՛ սպիտակուցներ, և ՛նուկլեինաթթուներ։ Սպիտակուցը իրավամբ կարող է համարվել կյանքի հիմքը, իսկ նուկլեինաթթուն՝ կյանքի շարունակականության հիմքը։ Այս հարցին տարբեր էվոլյուցիոն տեսություններ տարբեր մոտեցումներ են ցույց տալիս։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Difference_DNA_RNA-ES.svg/640px-Difference_DNA_RNA-ES.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Dermcidin-1L_2KSG.png/640px-Dermcidin-1L_2KSG.png)