![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/World-no-tobacco-day-2018.jpg/640px-World-no-tobacco-day-2018.jpg&w=640&q=50)
Առանց ծխախոտի միջազգային օր
From Wikipedia, the free encyclopedia
Առանց ծխախոտի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World No Tobacco Day, ֆր.՝ Journée mondiale sans tabac), ամենամյա միջազգային տոն, որը պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/World-no-tobacco-day-2018.jpg/320px-World-no-tobacco-day-2018.jpg)
Առանց ծխախոտի միջազգային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Մայիսի 31[1] |
սկսած | 1988[2] |
Հաստատված | մայիսի 15, 1987[3] |
Ի հիշատակ | tobacco use disorder?[1] |
Հիմնադիր | Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
Կայք | who.int/campaigns/world-no-tobacco-day(անգլ.) և who.int/es/campaigns/world-no-tobacco-day(իսպ.) |
Օրը նշվում է մայիսի 31-ին։ Հռչակվել է 1988 թվականին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 42-րդ նստաշրջանում (հռչակագիր № WHA42.19)[4]։
ԱԱՀ-ն հայտնում է ավելի քան 25 հիվանդության մասին, որոնց ընթացքն ավելի է վատանում ծխելիս (սիրտանոթային, թոքային և ուռուցքային հիվանդություններ)։ Բրիտանական գիտնականների կողմից (British Doctors Study) լուրջ գիտական ապացույցներ են ձեռք բերվել, որ ծխելը մեծապես նպաստում է թոքերի ուռուցքին և սրտի կաթվածին։ Վնասակար սովորույթի հետևանքով ամեն տարի աշխարհում մահանում է շուրջ 6 միլիոն մարդ (նրանցից 600 հազարը՝ պասիվ ծխողներ)։ Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում ծխում է շուրջ 44,2 միլիոն մարդ (բնակչության 39,1 %-ը)[5]։
Առանց ծխախոտի միջազգային օրը մտնում է ՄԱԿ-ի համաշխարհային և միջազգային օրերի համակարգի մեջ։
Միացյալ Նահանգներում հաստատվել է «Ծխելուց հրաժարվելու օր» (անգլ.՝ Great American Smokeout), որը նշվում է նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթի օրը։ Այն հաստատվել է ամերիկյան ուռուցքաբաների կողմից (անգլ.՝ American Cancer Society) 1977 թվականին։