From Wikipedia, the free encyclopedia
«Ապրիլյան երազներ» (ռուս.՝ «Апрельские сны»), խորհրդային քնարական կինոկատակերգություն ռուս և տաջիկ երիտասարդների բարեկամության մասին, որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Ախադովը 1980 թվականին «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում[1] ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտեի պատվերով։
Ապրիլյան երազներ ռուս.՝ Апрельские сны | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վալերի Ախադով |
Սցենարի հեղինակ | Արկադի Ինին |
Դերակատարներ | Սերգեյ Նիկոնենկո |
Օպերատոր | Valery Vilensky? |
Երաժշտություն | Ռումիլ Վիլդանով |
Կինոընկերություն | Տաջիկֆիլմ |
Տևողություն | 127 րոպե |
Կենդանաբանական այգու անասնաբույժ Կոլյան շտապ մեկնում է հարսնացուի մոտ։ Նրա ընտանի կենդանու՝ արջուկի խնամքն ստանձնում է Անվարը։ Արջուկը Անվարին ներգրավում է ամենաանհավանական, զվարճալի և տխուր պատմությունների մեջ։ Բայց որտեղ էլ որ նրանք հայտնվում են՝ արևոտ Տաջիկստանի փոքրիկ քաղաքում կամ Հեռավոր Հյուսիսում, ամենուր նրանք զգում են իրենց շրջապատի մարդկանց բարությունը, և, իհարկե, Անվարը հանդիպում է իր սիրուն։
Դերասան | Դեր |
---|---|
Տախիր Սաբիրով | Հասանով |
Աբդուլլո Ֆատխուլլո | Անվար Կարիմով |
Յունուս Յուսուպով | Ակրամ-Կարիմ, վարորդ, Անվարի ընկերը |
Լոլա Տոյգուշոևա (լուսագրերում՝ Լոլա Տոյգունշոևա) | Զարինա |
Սերգեյ Նիկոնենկո | Նիկոլայ, կենդանաբանական այգու անասնաբույժ |
Ատո Մուհամեդջանով | Սուլեյման Միրզոևիչ |
Տատյանա Պլոտնիկովա | էքսկուրսավար |
Բոլոտ Բեյշենալիև | Մուրազով, վարորդ |
Ջամալ Սադրիդինով | Սաֆար |
Եկատերինա Վորոնինա | Նաստյա, Նիկոլայի հարսնացուն (2-րդ սերիա) |
Ռոման Տկաչուկ | Վլադիմիր Պավլովիչ Զուև, կենսանաբանական այգու ավագ անասնաբույժ (2-րդ սերիա) |
Ալեքսանդր Կուզնեցով | Պաշա, Նիկոլայի ընկերը (2-րդ սերիա) |
Արկադի Ինին | ուսուցիչ (2-րդ սերիա) |
Ռաիսա Ռյազանովա | կրպակատեր (2-րդ սերիա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.