Ապերցեպցիա
From Wikipedia, the free encyclopedia
Ապերցեպցիա, ընկալման գործընթացի և արդյունքի կախվածությունը մարդու անցյալի փորձից, գիտելիքներից, դիրքորոշումներից, էտալոնային պատկերացումներից և հոգեվիճակից։
Ընկալման յուրաքանչյուր առանձին գործընթացների լրացնող գիտելիքների, կենսափորձի ամբողջությունն անվանում են «ապերցեպցիոն զանգված»։
Ապերցեպցիա առաջ բերող գործոն է նաև դիրքորոշումը։
«Ապերցեպցիա» տերմինը գիտության մեջ մտցրել է գերմանացի փիլիսոփա և մաթեմատիկոս Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը (1646-1716 թթ.)։