Ապաքինված հիվանդի արձան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ապաքինված հիվանդի արձան (ռուս.՝ Памятник исцелившемуся больному), տեղադրվել է Դոնեցկում՝ մարզային վնասվածքաբանական հիվանդանոցի դիմաց 2001 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Պավել Չեսնոկովը[1] և Յուրի Բալդինը։
Ուշադրություն։ Այս հոդվածը «փակ» է, այսինքն այս հոդվածից (գրեթե) ոչ մի հոդվածի հղում չի կատարվում։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնց հետ առնչություն ունի այս հոդվածը և տեղադրել այս հոդվածում հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Ապաքինված հիվանդի արձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Pavel Chesnokov? և Յուրի Բալդին |
Երկիր | Ուկրաինա |
Քաղաք | Donetsk Regional traumatology? |
Բնակավայր | Դոնեցկ |
Փողոց | Artema Street, Donetsk? |
կայք | |
Monument of recovered patient Վիքիպահեստում |
Հուշարձանը պատրաստված է բրոնզից և ներկայացնում է հիվանդանոցից հեռացող հիվանդի քանդակ։ Քանդակը տեղադրվել է Դոնեցկի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի շենքի գլխավոր մուտքի աստիճանների վերին հարթակում։ Քանդակի բարձրությունը 180 սմ է, բարձրությամբ այն չի տարբերվում նույն աստիճաններով հիվանդանոց հաճախող հիվանդներից։
Քանդակի կերպարը կոստյումով, թաշկինակը կրծքավանդակի գրպանում, փողկապով, ոտաբոբիկ տղամարդ է։ Ձախ ոտքով քանդակի կերպարը կանգնած է սանդուղքի վերին աստիճանին, իսկ աջ ոտքը վեր է բարձրացվում և ծնկից կիսով չափ թեքված։ Կերպարի ձեռքում կոտրված հենակ կա։ Սա տեսարան է խորհրդային «Սուրբ Յորգենի տոնը» համր ֆիլմից, այս տեսարանում Իգոր Իլյինսկիու մարմնավորած հերոսին խաբեբան (որին մարմնավորել է Անատոլի Կտորովը) հրամայում է. «Ապաքինվի՛ր»,- և նա կոտրում է հենակը ծնկի վրա։
Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը տարածաշրջանային վնասվածքաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կլիմովիցկին է։ Հուշարձանը ձուլվել է Կենտրոնական վերանորոգման-մեխանիկական արհեստանոցներում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.