«Ապագա» (ֆր.՝ Abaka), հայալեզու ընդհանուր թերթ, որը հիմնադրվել է Փարիզում 1920 թվականի նոյեմբերին և հրատարակվել մինչև 1950 թվականի օգոստոսի 19-ը։

Արագ փաստեր Ապագա, Տեսակ ...
Ապագա
Thumb
Տեսակթերթ
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Հիմնադրվել էնոյեմբեր 1920
Հրատարակման վայրՓարիզ
ԳրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Լուծարվել էօգոստոսի 19, 1950
OCLC473940984
Փակել

Պատմական ակնարկ

«Ապագա» թերթը հիմնադրվել է 1920 թվականի նոյեմբերին[1] և Ռամկավար ազատական կուսակցության մաս-աղբյուրն է Ֆրանսիայում[2]։

Այն ներկայանում է չորս էջանոց թերթի տեսքով։ 1928 թվականից մինչև 1933 թվականի նոյեմբերը դրա հրատարակությունը եղել է եռշաբաթյա, ապա օրաթերթ է եղել մինչև 1936-ի մայիս[3]։

«Ապագա» թերթը որոշ ժամանակ գլխավորել են Արշակ Չոպանյանը[4] և Պետրոս Զարոյանը[5]։

Թերթի կարևոր ներդրողներից էր Շահան Շահնուրը, որն այն որպես հարթակ օգտագործել է 1934-1939թվականներին[6] և օգնել է հայկական Սփյուռքին ծանոթացնել Ֆրանս Վերֆելի աշխատանքին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «Ապագա» թերթի հրատարակումը դադարել է և վերսկսվել 1945 թվականի ապրիլի 12-ից[7]։ Թերթը շարունակել է բաղկացած լինել չորս էջից, բայց վերջինը այն ժամանակ ֆրանսերեն էր՝ ներքին վերնագրով «Ապագա»։

Թերթը դադարել է հրատարակվել 1950 թվականի օգոստոսի 19-ից՝ 262-րդ համարով[8]։

Ծանոթագրություներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.